Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները
From Wikipedia, the free encyclopedia
Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները (անգլ.՝ Mr. Peabody & Sherman), ամերիկյան՝ «DreamWorks Animation» կինոստուդիայի արտադրության համակարգչային լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը հիմնված է 1960-ական թվականների «Ռոքիի և Բուլվինկլի արկածները» մուլտֆիլմից «Պիբոդիի անհավանական պատմությունը» հատվածի հերոսների վրա[7]։ Անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Մինկոֆը, որը «Առյուծ արքան» և «Ստյուարտ Լիթլ» մուլտֆիլմերի ռեժիսորներից է։ Ֆիլմը տարիքային սահմանափակում չունի։
Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Պիբոդի անունով մի մարդակերպ շուն է, որը հանդիսանում է աշխարհի ամենահանճարեղ արարածը, և օժտված է անհավանական ունակություններով և հմտություններով միանգամայն տարբեր ճյուղերից, այդ թվում` գիտությունից, երաժշտությունից, դիվանագիտությունից, պարից, սուսերամարտից և խոհարարությունից։ Նրան հաջողվել է որդեգրել Շերման անունով մի տղայի, ում սիրում է իր ողջ սրտով և նրա աչքի լույսն է դարձել։ Չնայած այն հանգամանքին, որ սյուժեն կենտրոնացած է պարոն Պիբոդիի և Շերմանի՝ ժամանակի մեքենայով տարածական ճանապարհորդությունների վրա, նրանց միջև որպես հայր և որդի հարաբերությունների զարգացումը պատմության ամենաառանցքային մասն է դառնում։
Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Թայ Բարելը, Մաքս Չարլզը, Արիել Ուինթերը, Սթիվեն Քոլբերը և Էլիսոն Ջենին։