DreamWorks Animation SKG
From Wikipedia, the free encyclopedia
DreamWorks Animation SKG, Inc. (NASDAQ: DWA ), ամերիկյան կինոընկերություն, որը զբաղվում է լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի նկարահանմամբ։ Ընդհանուր քանակով ընկերությունը թողարկել է 23 մուլտֆիլմեր, որոնցից առավել հայտնի են «Շրեկ», «Մադագասկար», «Կունգ Ֆու Պանդա» և «Ինչպես վարժեցնել վիշապին»։
DreamWorks Animation SKG | |
---|---|
Տեսակ | անիմացիոն ընկերություն, կինոֆիլմերի արտադրության ընկերություն, կինոստուդիա և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1994 |
Հիմնադիր | Սթիվեն Սփիլբերգ, Ջեֆրի Կածենբերգ և Դևիդ Գեֆեն |
Վայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | CGI և կինոարդյունաբերություն |
Մայր ընկերություն | Universal Studios |
Դուստր ընկերություններ | Pacific Data Images |
Սեփականատեր | Քոմքասթ |
Կայք | dreamworks.com(անգլ.) |
Բորսա | |
DreamWorks Animation Վիքիպահեստում |
Կինոընկերության ամենաառաջին մուլտֆիլմերը՝ «Եգիպտոսի արքայազնը» (1998), «Ճանապարհ դեպի Էլդարադո» (2000), «Սպիրիտ. Պրերիայի ոգին» (2002) և «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» (2003) նկարահանվել են ձեռքի նկարների միջոցով և իրենք պարունակում էին որոշակի միտք, փիլիսոփայական իմաստ։ Այս մուլտֆիլմերն համարվում են «ավանդական»։ 2004 թվականից հետո ընկերությունը փոխեց իր սկզբնական ուղղությունը. մուլտֆիլմերը սկսեցին նկարահանավել համակարգչային գրաֆիկայի միջոցով, իսկ փիլիսոփայական մասը փոխարինվեց հումորով, սատիրայով և պարոդիայով։