Ուսեյն Բոլտ
From Wikipedia, the free encyclopedia
Ուսեյն Սանտ-Լեո Բոլտ, անգլերեն՝ Յուսեյն Բոլթ (անգլ.՝ Usain St. Leo Bolt[5][6], օգոստոսի 21, 1986, Շերվուդ-Կոնտենտ[7], Տրելոն, Ճամայկայի), ճամայկացի թեթևատլետ, մասնագիտանում է կարճ վազքուղիներում, Օլիմպիական խաղերի վեցակի հաղթող և աշխարհի տասնմեկակի հաղթող[8]։ Կարիերիայի ընթացքում սահմանել է ութ համաշխարհային ռեկորդներ[9]։ Համաշխարհային ռեկորդներ կրողը 100 մ վազքում- 9.58 վ, 200 մ- 19.19 վ և 4×100 մ վազքում Ճամայկայի հավաքականի կազմով- 36.84 վ[10]։
Ուսեյն Բոլտ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Ուսեյն Սանտա-Լեո Բոլտ |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Usain St. Leo Bolt |
Ազգություն՝ | Ճամայկացի |
Մասնագիտացում՝ | 100 մետր, 200 մետր |
Երկիր՝ | Ճամայկա[1] |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 21, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ճամայկա Տրելո շրջանի Շերվուդ-Կոնտենտ գյուղ |
Ակումբ՝ | Racers Track Club?[2][1] և Սենտրալ Կոստ Մարինես[3] |
196 սանտիմետր[4] | |
Քաշ՝ | 95 կիլոգրամ[1] |
Համարվում է միակ մարզիկը, որին հաջողվել է հաղթել երկու Օլիմպիական խաղերում անընդմեջ (Պեկին 2008 և Լոնդոն 2012)` կարճ վազքուղիներում 100 և 200 մ կարճ վազքուղիներում[11]։ Համարվում է Ճամայկայի պատմության ամենաշատ օլիմպական ոսկե մեդալ նվաճած մարզիկը։ Այս պահին զբաղեցնում է չորրորդ տեղը օլիմպիական խաղերում թեթևատլետների շարքում նվաճած ոսկե մեդալների քանակով` զիջելով միայն Պաավո Նուրմին, Կարլ Լյուիսին և Ռեֆ Յուրիին[12]։ Ճամայկայի վաստակավոր քաղաքացի (2008)[13]։
Անունի և վազքի մեծ արագության համար ստացել է «Կայծակ» անգլ.՝ Lighting Bolt մականունը։