Կարլ Լյուիս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Կարլտոն Կարլ Լյուիս, (անգլ.՝ Frederick Carlton "Carl" Lewis, հուլիսի 1, 1961(1961-07-01)[1][2][3][…], Բիրմինգհեմ[4][2]), ամերիկացի թեթևաթլետ, կարճ տարածության վազքի և հեռացատկի Օլիմպիական խաղերի իննակի և աշխարհի առաջնության ութակի չեմպիոն, եղել է այն եզակի մարզիկներից մեկը, որը կարողացել է 4 Օլիմպիական խաղերում նույն մարզաձևից անընդմեջ նվաճել ոսկի մեդալ (1984, 1988, 1992 և 1996 թվականներ, հեռացատկ)։
Արագ փաստեր Կարլ Լյուիս, Անձնական տեղեկություն ...
Կարլ Լյուիս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | long jumper, վազորդ, բանաստեղծ, թեթևատլետ և բասկետբոլիստ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 1, 1961(1961-07-01)[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բիրմինգհեմ[4][2] |
Ակումբ՝ | Santa Monica Track Club? |
188 սանտիմետր | |
Քաշ՝ | 80 կիլոգրամ |
Փակել
3 անգամ անընդմեջ՝ 1982, 1983 և 1984 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն թեթևաթլետ։ Հեռացատկ մարզաձևում 7 անգամ՝ 1981—1985 և 1988, 1992 թվականներին և կարճ տարածության վազք (200 մետր) մարզաձևում 3 անգամ՝ (1983, 1984, 1987) թվականներին ցուցաբերել է աշխարհի լավագույն արդյունքը։
Աստուրիայի արքայադստեր մրցանակի դափնեկիր է (1996)