Հուգո Վինկլեր
From Wikipedia, the free encyclopedia
Հուգո Վինկլեր (հուլիսի 4, 1863(1863-07-04)[1][2][3], Գրեֆենհայնիխեն, Գերմանիա[4] - ապրիլի 19, 1913(1913-04-19)[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի ասուրագետ և հնագետ։ Գերմանիայի առաջավորասիական ընկերության հիմնադիրը։ Վինկլերը ուսումնասիրել ու հրատարակել է սեպագիր շատ բնագրեր (Թել-էլ-Ամառնայի դիվանագիտական նամակները, Սարգոն II-ի տարեգրությունները և այլն)։ Բողազքյոյի 1906- 1907 թվականների պեղումների ժամանակ բացել է խեթական մայրաքաղաք Խաթուշաշի (Հատտուսա) պալատներն ու ամրությունները և խեթական թագավորների դիվանը։ Վինկլերի պատմական հայացքները ծայրահեղ իդեալիստական և սուբյեկտիվ են։ Դելիչի հետ Վինկլերը եղել է արևելագիտության մեջ համաբաբելոնականության ուղղության հիմնադիրը։
Արագ փաստեր Հուգո ՎինկլերHugo Winckler, Ծնվել է ...
Հուգո Վինկլեր Hugo Winckler | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1863(1863-07-04)[1][2][3] Գրեֆենհայնիխեն, Գերմանիա[4] |
Մահացել է | ապրիլի 19, 1913(1913-04-19)[1][2] (49 տարեկան) Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, ասորագետ, համալսարանի դասախոս և պատմաբան |
Հաստատություն(ներ) | HU Berlin |
Գործունեության ոլորտ | հնագիտություն, բանասիրություն և ասորագիտություն |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Hugo Winckler Վիքիպահեստում |
Փակել