Բողազքյոյի արխիվ
From Wikipedia, the free encyclopedia
Բողազքյոյի արխիվ, Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսայի տարածքում (այժմ Բողազքյոյ վայրը Թուրքիայում) գտած տեքստերի հավաքածու։ Պեղումների ժամանակ հնագետները գտել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերվող կավե տախտակների վրա կատարած ավելի քան 14 հազար սեպագիր արձանագրություն։ Այս արխիվը հնագույն պետական (թագավորական) արխիվներից է և հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել Խեթական թագավորության և նրա բնակչության մասին։
Բողազքյոյի արխիվը բացահայտվել է 1906 թվականին, երբ Գերմանական արևելյան հասարակությունը Հուգո Վինկլերի գլխավորությամբ հատուկ հնագիտական գիտարշավ է Բողազքյոյ ուղարկել[1]։ Պեղումների մասին նախնական տվյալները Վինկլերը հրապարակել է 1907 թվականին։ Մինչև այդ խեթագիտության տեսանկյունից ամենանշանակալին էր Ամարնա արխիվը, որի սեպագիր արձանագրությունների մեջ հայտնաբերվել է խաթի թագավորների նամակագրությունը[1]։