Հետ դեպի ապագա (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Հետ դեպի ապագա (անգլ.՝ Back to the future), Ռոբերտ Զեմեկիսի ֆանտաստիկ կատակերգություն։ Պրեմիերան տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 3-ին, ԱՄՆ-ում և Կանադայում։ Ֆիլմի սցենարիստներն են Բոբ Գեյլը, և Ռոբերտ Զեմեկիսը։ Ֆիլմում նկարահանվել են Մայքլ Ջեյ Ֆոքսը, Քրիստոֆեր Լլոյդը, Լեա Թոմփսոնը և այլք։
«Հետ դեպի ապագա» ֆիլմը պատմություն է դեռահասի մասին, ով պատահաբար ընկնում է 1985 թվականից 1955 թվական։ Նա հանդիպում է իր ծնողների հետ, ովքեր սովորում են միջնակարգ դպրոցում և պատահաբար արթնացնում է իր հանդեպ սիրային հետաքրքրություն իր մոր կողմից։ Մարտին պետք է փոխհատուցի իր կողմից կատարված ժամանակային խախտումը և համոզի իր ծնողներին սիրել իրար, և նաև իրեն հարկավոր է գտնել հնարավոր միջոց վերադառնալու 1985 թվական։
Ֆիլմը դարձավ տարվա ամենահաջողված ֆիլմը` հավաքելով ավելի քան 380մլն դոլար և ստանալով կինոքննադատների դրական արձագանքները։ Այն ստացել է Հյուգո մրցանակ և Սատուրն մրցանակ` որպես լավագույն ֆանտաստիկ ֆիլմ։ Ֆիլմը ստացել է նաև Օսկար, Ոսկե գլոբուս և BAFTA մրցանակներ։ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը բազմիցս օգտագործել է ֆիլմի հայտնի խոսքերը[7][8][9]։ 2008 թվականի հունիսին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հայտարարեց, որ ֆիլմը բոլոր ժամանակների լավագույն գիտական ֆանտաստիկան է։
Ֆիլմը հիմնադրեց «Հետ դեպի ապագա» եռագրությունը, որի հաջորդ ֆիլմերն են «Հետ դեպի ապագա 2» (1989) և «Հետ դեպի ապագա 3» (1990), ինչպես նաև` որպես շարունակություն, ստեղծվեցին մի շարք մուլտֆիլմեր և կոմիքսներ։