Մայքլ Ջեյ Ֆոքս
կանադա-ամերիկացի դերասան, գրող, ակտիվիստ, պրոդյուսեր / From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Էնդրյու Ֆոքս(անգլ.՝ Michael Andrew Fox, հունիսի 9, 1961(1961-06-09)[1][2][3][…], Էդմոնտոն, Կանադա), ավելի հայտնի է որպես Մայքլ Ջեյ Ֆոքս (անգլ.՝ Michael J. Fox), կանադա-ամերիկյան դերասան, գրող, ակտիվիստ, պրոդյուսեր, ֆիլմերի և հեռուստատեսության ռեժիսոր։ Սկսել է նկարահանվել դեռևս 1970-ական թվականներին, սակայն ավելի հայտնի է դարձել «Ետ դեպի ապագա » ֆանտաստիկ տրիլոգիայում Մարթի Մաքֆլայի դերը տանելով, ինչպես նաև հանդես գալով «Ընտանեկան կապեր» սերիալում , որը հեռարձակվել է 1982 թվականից 1989 թվականների ընթացքում։ Այս սերիալում իր լավ դերակատարության համար երեք մրցանակ է ստացել` «Էմմի», մեկ «Ոսկե գլոբուս», ինչպես նաև 2 «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ»։
1991 թվականին դերասանի մոտ ախտորոշում են Պարկինսոնյան հիվանդությունը, որի մասին Ֆոքսը հրապարակավ խոստովանել է 1998 թվականին։ 2 տարի անց նա դադարեցնում է իր ակտիվ գործունեությունը կինոյում և հեռուստատեսությունում, որը կապված էր իր հիվանդության խորացման հետ։ Լքում է նաև «Սպին-Սիթի» շոուն, որտեղ 4 հեռուստաեթերաշրջանների ընթացքում դերակատարել է գլխավոր կերպարին։
Այդ ժամանակից ի վեր նա դեղամիջոցներ է փնտրում իր հիվանդության կանխարգելման համար, որն էլ պատճառ հանդիսացավ «The Michael J. Fox Foundation for Parkinson's Research» բարեգործական ֆոնդը ստեղծելու համար, իսկ 2010 թվականի մարտի 5-ին շվեդական Կառոլինսկա ինստիտուտը Ֆոքսին շնորհեց «պատվավոր բժիշկ»(անգլ.՝ honoris causa) կոչումը` հիվանդությունների հետազոտությունների մեջ իր ներդրումներն ունենալու համար[13]։
2000 թվականից դերասանը հիմնականում աշխատում է կինոյում ու հեռուստատեսությունում` հնչյունավորելով անիմացիոն կերպարներին, որոնց թվում են նաև «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» և «Ստյուարտ Լիթլ» ֆիլմերի հերոսները, ինչպես նաև հայտնվում է «Բոստոնի իրավաբանները», «Լավ կին», «Կլինիկա» սերիալների անցողիկ դերերում և այլն։ Բացի դրանից, Մայքլ Ջեյ Ֆոքսը թողարկել է երեք ինքնակենսագրական ֆիլմեր` «Lucky Man: A Memoir» (2002), «Always Looking Up: The Adventures of an Incurable Optimist» (2009) և «A Funny Thing Happened on the Way to the Future: Twists & Turns & Lessons Learned» (2010): Հետազոտությունների ոլորտում իր ներդրումներն ունենալու համար 2011 թվականի մայիսի 27-ին դերասանին շնորհում են «Կանադայի շքանաշան»[14]։
Դերասանը համարվում է «Էմմի» մրցանակի հնգապատիկ դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի քառապատիկ դափնեկիր, ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի կրկնակի դափնեկիր, «Գրեմմի» և շատ այլ հեղինակավոր մրցանակների կրող։