Էդուարդ VII
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ VII կամ փաղաքշական Բերտի[15] (անգլ.՝ Edward VII նոյեմբերի 9, 1841(1841-11-09)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 6, 1910(1910-05-06)[2][4][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6]), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, Հնդկաստանի կայսր (1901 հունվարի 22-ից մինչև մահ՝ 1910 թվական), Վիկտորիա թագուհու և Ալբերտ կոնսորտ արքայազնի ավագ որդին։ Լինելով բրիտանական միապետի ավագ որդի՝ ծննդյան օրվանից կոչվել է Կոռնուոլի դուքս, Ռոթսեյի դուքս, որպես Ալբերտ արքայազնի ավագ որդի՝ Սաքսեն Կոբուրգի և Գոթայի (այժմ Վինձորի դինաստիա) արքայազն և Սաքսոնիայի դուքս։ 1841 թվականի դեկտեմբերի 8-ին նա դարձել է Ուելսի արքայազն (մինչև 1901 թվականին թագավոր դառնալը) և Չեստերի կոմս, Դուբլինի կոմս (1850 թվականի հունվարի 17-ին)։
Էդուարդ VII | |
---|---|
Զինվորական կոչում | ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | նոյեմբերի 9, 1841(1841-11-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է՝ | մայիսի 6, 1910(1910-05-06)[2][4][3][…] (68 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6] |
Սուրբ Գեորգի մատուռ[7] | |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8][9][10] |
Տոհմ | Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա |
ազնվական, արվեստի կոլեկցիոներ, միապետ և քաղաքական գործիչ | |
Շրջանավարտ | Էդինբուրգի համալսարան, Քրայսթ Չյորչ և Թրինիթի քոլեջ |
Հայր | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի[11][12] |
Մայր | Վիկտորյա թագուհի[11][12] |
Երեխաներ | Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս[11][12], Գեորգ V[11][12], Լուիզա Բրիտանացի Ֆայֆի դքսուհի[11][12], Վիկտորիա Բրիտանացի[11], Մոդ Բրիտանացի[11] և Ալեքսանդր Ջոն[3][11] |
Հավատք | բողոքականություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Բերտին եղել է Կապիչի շքանշանի ասպետ (1958 թվականի նոյեմբերի 9), Շոտլանդիայի Տատասկափշի շքանշանի ասպետ (1867 թվականի մայիսի 24)[16], ավստրիական ֆելդմարշալ (1904 մայիսի 1)։ Նա գահ է բարձրացել 59 տարեկան հասակում, մոր մահից հետո։ Եղել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ մինչ այդ եղած ամենատարեց արքայազնը։ Ամուսնացել է Ալեքսանդրա Դանիացու հետ (1863): Համատեղ կյանքում ունեցել են վեց երեխա, որոնց թվում՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Ջորջ V-ը և Նորվեգիայի ապագա թագուհի Մոդ Շառլոտա Մարիյա Վիկտորիան։
1863 թվականին նա հրաժարվել է Սաքսեն Կոբուրգի և Գոթայի դքսությունից հօգուտ իր կրտսեր եղբոր՝ արքայազն Ալֆրեդի[17]։