Թրինիթի քոլեջ (Քեմբրիջ)
From Wikipedia, the free encyclopedia
Թրինիթի քոլեջ (անգլ.՝ Trinity College, Սուրբ Երրորդության քոլեջ), Քեմբրիջի համալսարանի բաղկացուցիչ քոլեջներից մեկն է[3]։ Հիմնադրվել է 1546 թվականին Հենրի VIII թագավորի կողմից, Քեմբրիջի 31 քոլեջներից ամենամեծերից մեկն է[3], որն ունի ամենամեծ ֆինանսական ներդրումը Քեմբրիջի կամ Օքսֆորդի ցանկացած քոլեջից։ Այս քոլեջն ունի ավելի շատ անդամներ (հաշվի առնելով ուսանողներին և դասախոսներին միասին), քան Քեմբրիջի կամ Օքսֆորդի ցանկացած այլ քոլեջ, բայց ուսանողների թվով այն փոքր-ինչ ավելի փոքր է, քան նույն համալսարանի Հոմերթոնի քոլեջը։ Թրինիթին ունի Քեմբրիջի ամենայուրահատուկ ճարտարապետությունը, որի Մեծ բակը համարվում է Եվրոպայի ամենամեծ փակ բակը[4]։ Ակադեմիական տեսանկյունից Թրինիթին ըստ Թոմփկինսի աղյուսակի լավ արդյունքներ է ցույց տալիս (Քեմբրիջի քոլեջների տարեկան ոչ պաշտոնական վարկանիշ)՝ 2011-ից 2017 թվականներին զբաղեցնելով առաջին տեղը[5]։ Թրինիթին 2020-2021 թվականների բակալավրիատի քննությունների լավագույն քոլեջն էր՝ դրական գնահատականների ամենաբարձր տոկոսով[6]։
Թրինիթի քոլեջ անգլ.՝ Trinity College | |
---|---|
Տեսակ | college of the University of Cambridge?, դպրոցի շենք, համալսարանական կառույց, կրթօջախ և academic department? |
Հիմնադրված է | 1546 |
Հիմնադրիր | Հենրի VIII |
Անվանված է | Երրորդություն |
Տնօրեն | Գրեգ Ուինթեր |
Ընդհանուր անձնակազմ | ▲606 մարդ (2020) |
Անդամակցություն | British and Irish Committee on Map Information and Cataloguing Systems?[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2] |
Տեղագրություն | Քեմբրիջ |
Կայք | trin.cam.ac.uk |
Trinity College, Cambridge Վիքիպահեստում |