Երեսնամյա պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Երեսնամյա պատերազմ (1618 - 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի։ Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները[1][2]։ Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև[3]։
Երեսնամյա պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կրոնական պատերազմներ | |||||||||
Եվրոպան երեսնամյա պատերազմի ավարտին | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Բողոքական երկրներ և դաշնակիցներ
Բոհեմիա |
Կաթոլիկ երկրներ և դաշնակիցներ
Սրբազան Հռոմեական կայսրություն Իսպանիա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ֆրիդրիխ V Կրիստիան I |
Ֆերդինանդ III | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
495, 000.
|
450, 000.
| ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Մոտ 300 000 զոհ և վիրավոր, Գերմանիայի քաղաքացիական բնակչության զոհերը կազմում են 6 000 000 | Մոտ 400 000 զոհ | ||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||
8, 000, 000, ներառյալ քաղաքացիական բնակչության զոհերը |
Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած պատերազմող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, ինչը պատճառ հանդիսացավ խաղաղ բնակչության թալանի և ահաբեկման։
Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան հաշտության պայմանագրի մի մասն էին[4]։ Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։