Շվեդական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Շվեդական կայսրություն (շվեդ.՝ stormaktstiden, «գերտերության դարաշրջան»), պատմական եվրոպական գերտերություն, որը գոյատևել և վերահսկել է Բալթիկ տարածաշրջանի մեծ մասը 17-րդ դարում և 18-րդ դարի սկզբին[1]։ Կայսրության հիմնադրման սկիզբ հաճախ համարվում է Գուստավ II-ի կառավարման սկիզբը, որը գահ բարձրացավ 1611 թվականին, և ավարտ է համարվում տարածքների կորուստը 1721 թվականին Հյուսիսային պատերազմից հետո[1]։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ստոկհոլմ | |||
Բնակչություն | 2 500 000 (16-րդ դարի սիզբ) | |||
Բնակչություն | 181 537 800 | |||
Լեզու | շվեդերեն, ֆիններեն, նորվեգերեն, էստոներեն և այլն | |||
Կրոն | Շվեդիայի եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կայսր | |||
Պատմություն |
1632 թվականին Գուստավ II-ի մահից հետո երկար ժամանակ կայսրությունը վերահսկվում էր բարձր ազնվականության կողմից, որոնցից ամենանշանավորը Օքսենշերնա ընտանիքն էր։ Ազնվականության շահերը պաշտպանում էր հատուկ ոստիկանությունը։ Վերահսկվող տարածքներում այս ժամանակահատվածում ճորտատիրությունը արգելված չէր, իսկ հողերը բաժանված էին ազնվականության միջև։ 1860 թվականին թագավորությունից վերցված բոլոր հողերը ազնվականությունը վերադարձրեց թագավորին։
Երեսնամյա պատերազմում հաղթանակից հետո Շվեդիան հասավ իր հզորության գագաթնակետին, որից հետո որպես գերտերություն Երկրորդ հյուսիսային պատերազմի արդյունքում կարողացավ չեզոքացնել Դանիային։ Սակայն հետագայում Սկանդինավյան պատերազմում Շվեդիան կարողացավ պաշտպանել իր կայսրության դիրքերը միայն Ֆրանսիայի հետ դաշնության շնորհիվ[2]։ Կառլոս XI-ը կարողացավ կոնսոլիդացնել կայսրությունը և որոշ ժամանակ խաղաղություն հաստատել, մինչև Ռուսաստանը, Սաքսոնիան և Դանիան հարձակվեցին նրա հետևորդ Կառլոս XII-ի վրա։ Սկզբնական մի քանի շվեդական հաղթանակներից հետո Կառլոսը ապահովագրեց կայսրությունը որոշ ժամանակ Տրավենդալի հաշտությամբ (1700) և Ալտրանշտադի պայմանագրով, սակայն Պոլտավայի ճակատամարտով (1709) վերջ դրվեց շվեդական կայսրության ժամանակաշրջանին։