Դենիս Բրեյն
From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Բրեյն (մայիսի 17, 1921(1921-05-17)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - սեպտեմբերի 1, 1957(1957-09-01)[4][2][3], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գալարափողահար։ Երաժշտական ընտանիքից էր։ Հայրն ու պապը գալարափողահարներ էին, նա հաճախել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է թագավորական ռազմաօդային ուժերում՝ նվագելով բենդում և նվագախմբում։ Պատերազմից հետո նա եղել է Ֆիլհարմոնիայի և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր գալարափողահար, նվագել է կամերային անսամբլներում։
Դենիս Բրեյն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 17, 1921(1921-05-17)[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1957(1957-09-01)[4][2][3] (36 տարեկան) Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Hampstead Cemetery |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | վալդհորնիստ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վալդհորն[1] |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա[1] |
Պարգևներ | |
Dennis Brain Վիքիպահեստում |
Բրեյնի համար գրված ստեղծագործություններից է Բենջամին Բրիտենի Սերենադը տենորի, գալարափողի և լարայինների համար (1944 թվական)։ Բրեյնի համար նաև ստեղծագործել են՝ Մալքոլմ Առնոլդը, Լենոքս Բերքլին, Ալան Բուշը, Գորդոն Ջեյքոբը, Համֆրի Սիրլը և Մատյաս Զայբերը։
Բրեյնը մահացել է ավտովթարից 36 տարեկանում։