Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի (նաև հայտնի է որպես Արժանապատվության երթ[8]), Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2020 թվականի նոյեմբերի 10-ին սկսված զանգվածային բողոքի ցույցեր, երթեր[9], որոնց համար պատճառ է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման հայտարարությունը[10][11]։ Բողոքի ցույցերը ավարտվեցին 2021 թվականի ապրիլի 25-ին, երբ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին[12]։
Արագ փաստեր Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, Ամսաթիվ ...
Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի |
---|
|
Ամսաթիվ | Նոյեմբերի 10, 2020 (2020-11-10)-Ապրիլի 25, 2021 (2021-04-25) |
---|
Վայր | Հայաստան |
---|
Պատճառ | Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրում |
---|
Նպատակ |
- ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հրաժարական
- Հայ - ադրբեջանական պատերազմի դադարեցման փաստաթղթի չեղարկում
|
---|
Մեթոդ | Ցույցեր, հացադուլներ, քաղաքացիական անհնազանդություն, համացանցային ակտիվիզմ |
---|
Կարգավիճակ | Ավարտվեց
|
---|
Հակամարտող կողմեր |
---|
Հակակառավարական ցուցարարներ
- Համաձայնագրին դեմ անձինք[1]
- Պարտերազմի արդյունքում Արցախից տեղահանված հայեր[2]
- Մահացած, վիրավոր, և գերևարված զինվորների հարազատներ
Հայրենիքի փրկության շարժում
| |
|
Ղեկավարներ |
---|
|
Կորուստներ |
---|
1 զոհ [7] ~500 ձերբակալված |
|
|
Փակել
Ցույցերը գլխավորող 17 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը կոչվեց Հայրենիքի փրկության շարժում, դրանց մեջ են նախկինում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, խորհրդարարանում ընդդիմադիր ամենամեծ կուսակցություն հանդիսացող Բարգավաճ Հայաստանը, և Հայ Յեղափոխական Դաշնակցություն։ Դեկտեմբերի 3-ին, դաշինքը հայտարարեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին որպես ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու։ Բացի 17 ընդդիմադիր կուսակցություններից, բազմաթիվ հանրային գործիչներ հրաժարական տալու կոչ են արել վարչապետ Փաշինյանին, այդ թվում Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, և խորհրադարանի երրորդ քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը (ով հայտարարեց իր վարչապետի պաշտոնի թեկնածության մասին), ինչպես նաև որոշ մարզային պաշտոնյաներ, ղեկավարներ և քաղաքապետեր[13]։