Իշխան Սաղաթելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր / From Wikipedia, the free encyclopedia
Իշխան Սաղաթելյան (մայիսի 6, 1982(1982-05-06)[1], Գեղամավան, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ (2019 թվականի ապրիլի 29-ից)[2][3], Գեղարքունիքի մարզպետ (01․06․2018 - 0310․2018), Պատմական գիտությունների թեկնածու է, բիզնեսմեն[4]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իշխան Սաղաթելյան | ||
| ||
---|---|---|
օգոստոսի 6, 2021 - հուլիսի 2, 2022 | ||
Նախագահ | Ալեն Սիմոնյան | |
Նախորդող | Վահե Էնֆիաջյան | |
| ||
հունիսի 1, 2018 - հոկտեմբերի 3, 2018 | ||
Նախորդող | Կարեն Բոթոյան | |
Հաջորդող | Գնել Սանոսյան | |
Կուսակցություն՝ | ՀՅԴ | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (2003) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ | |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | մայիսի 6, 1982(1982-05-06)[1] (42 տարեկան) | |
Ծննդավայր | Գեղամավան, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված Հայրենիքի փրկության շարժման համակարգողն էր[5], 2020-2021 թվականներին ՀՓՇ կողմից կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնոդներից։ 2021 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանի հրաժարականից, սակայն ժամանակավոր պաշտոնակատար մնալուց հետո՝ հունիսի 20-ին նշանակվելիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ մայիսի 9-ին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանի հետ որպես ՀՅԴ ներկայացուցիչ հիմնադրում է Հայաստան դաշինքը[6]։ Հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը դառնում է երկրորդ ուժը խորհրդարանում։ Նույն տարվա օգոստոսի 2-ին Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ[7], և օգոստոսի 6-ին ընտրվում է երրորդ փորձից[8]։
Առաջնորդում է 2022 թվականի ապրիլի 5-ին սկսված Դիմադրության շարժումը, որի նպատակն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումը[9]։