Առաջին համաշխարհային պատերազմը ծովում
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին համաշխարհային պատերազմը ծովում (1914 թվականի հուլիսի 28 - 1918 թվականի նոյեմբերի 11), Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ծովամարտեր, որոնց հիմնական թատերաբեմը Ատլանտյան օվկիանոսն էր, հատկապես Հյուսիսային ծովը, սակայն աստիճանաբար պատերազմի մեջ ներքաշվեցին նաև մյուս օվկիանոսները։ Անգլիայի և Գերմանիայի ռազմածովային նավատորմերի միջև կայացած այս ռազմա-ստրատեգիական գործողությունները սկսվել են 1914 թվականին Ատլանտյան օվկիանոսում և նրան հարող ծովերում գերակա դիրք ունենալու համար, որոնց ընթացքում Անտանտի երկրների նավատորմը շրջափակել էր Գերմանիայի ռազմածովային նավատորմը, իսկ Գերմանիան փորձում էր կոտրել բրիտանա-ֆրանսիական ջրային տրանսպորտը սուզանավերի և վերջրյա ռազմանավ ռեյդերների միջոցով[1]։
Առաջին համաշխարհային պատերազմը ծովում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||||
Առաջին համաշխարհային պատերազմի ռազմածովային գործողություններ | |||||||||||
| |||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Ջոն Ջելիկո | Ռեյնհարդ Շեյեր | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Անտանտը և նրա դաշնակիցները Ռուսական կայսրություն Ֆրանսիա |
Կենտրոնական ուժերը և նրա դաշնակիցները Ավստրո-Հունգարական կայսրություն Գերմանական կայսրություն Օսմանյան կայսրություն Բուլղարիայի թագավորություն (1915 թվականից) |
Առաջին համաշխարհային պատերազմի ծովամարտերի ընթացքում ունիվերսալ նշանակություն ձեռք բերեցին Էսկադրային ականակիր նավերը, լայն կիրառություն գտան սուզանավերը։ Անհրաժեշտությունից ելնելով ստեղծվեցին պահակային նավեր և որսորդ սուզանավեր։ Զրահակիր նավերի փոխարեն պատրաստվեցին գծանավեր (դրեդնոուտներ)։ Ստեղծվեցին նաև այլ տեսակի նավեր` ավիակիրներ, տորպեդային կատերներ իրենց տորպեդային ապարատներով։ Առաջացավ ռազմածովային ավիացիան։
Ծովամարտերից ամենախոշորը Յուտլանդական ճակատամարտն (1916) էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ մեկ գլխավոր ճակատամարտով հնարավոր չէ ռազմավարական նպատակներ իրականացնել, ինչպես ակնկալում էր Գերմանիան Մառնի ճակատամարտից առաջ[1][2]։
Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Անտանտը հաղթանակ տարավ, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը հանգեցրեց Փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների, Գերմանիայում նոյեմբերյան հեղափոխության, փլուզվեցին Գերմանական, Ռուսական, Օսմանյան և Ավստրո-Հունգարական կայսրությունները,
Գերմանիայի ձեռնարկած սուզանավային պատերազմական գործողությունների հետևանքով որևէ դաշինքի չպատկանող ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Արդպիսով, պատերազմի արդյունքում Եվրոպա ներթափանցեց ամերիկյան կապիտալը։