Ֆրանսիական երկրորդ կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական երկրորդ կայսրություն[1] (ֆր.՝ Second Empire, պաշտոնապես - Ֆրանսիական կայսրություն, Empire des Français) Բոնապարտների բռնատիրությունը Ֆրանսիայի պատմության մեջ՝ 1852-1870 թվականներին[2]։
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Փարիզ | |||
Լեզու | Ֆրանսերեն | |||
Ազգություն | Ֆրանսիացիներ | |||
Հիմն | Partant pour la Syrie | |||
Արժույթ | Ֆրանսիական ֆրանկ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | |||
Դինաստիա | Բոնապարտներ | |||
Պետության գլուխ | Կայսր | |||
Պատմություն | ||||
- Պետական հեղաշրջում | Դեկտեմբերի 2, 1851 | |||
- Սահմանադրության ընդունում | Հունվարի 14, 1852 | |||
- Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870-1871 | |||
- Սեդանի ճակատամարտ | Սեպտեմբերի 1,1870 | |||
- Ֆրանսիայի Երրորդ Հանրապետություն | Սեպտեմբերի 4, 1870 |
1852 թվականի դեկտեմբերի 2-ին ձևավորվեց Սահմանադրական միապետություն, որը գլխավորում էր Նապոլեոն I-ի եղբորորդի Լուի Նապոլեոն Բոնապարտը, որը վերցրել է Նապոլեոն III կայսերական անունը[3]։ Նախկինում Լուի Նապոլեոնը Երկրորդ հանրապետության նախագահն էր (1848-1852)[4]։
Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը նպատակ ուներ միավորել բոլոր գերմանական հողերը և ստեղծել միասնական պետություն։ Նրա որդեգրած այս քաղաքականությունը հակոտնյա էր ֆրանսիական կառավարության շահերին[5]։ Երկու երկրների միջև հարաբերություններն առավել սրվեց այն ժամանակ, երբ Նապոլեոն III-ը Պրուսիայից պահանջեց վերականգնել Ֆրանսիայի 1814 թվականի սահմանները՝ վերադարձնելով Լյուքսեմբուրգը և այլ տարածքներ։ Կայսրն իրեն նման իրավունք էր վերապահում, քանի որ 1866 թվականի ավստրո-պրուսիական պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերը չէին միջնորդել ռազմական գործողություններին, որն էլ նպաստավոր էր Պրուսիայի համար։ Օտտո Բիսմարկը հակված էր գերմանական հարցը լուծել ռազմական ճանապարհով, հետևաբար՝ նա չընդունեց ֆրանսիացի կայսեր պահանջը և դրանով հեղինակազրկեց Նապոլեոն III-ին։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիան գտնվում էր ներքաղաքական և տնտեսական ծանր կացության մեջ։ 1960-ական թվականներից սկսած Շառլ Լուի Նապոլեոնը ձախողում էր իր իսկ կողմից սկսած բարեփոխումների ծրագրերը։ Նույնիսկ ձախողվեց բանակի վերազինման բարեփոխումները, որը մեծ հաջողության կատարվել էր Պրուսիայում[6]։ Իր գահն ամուր պահելու համար կայսրն ու իր կողմնակիցները որոշեցին ելնել գերմանացիների դեմ, սակայն այդ ժամանակ արդեն Ֆրանսիան Եվրոպայում ոչ մի դաշնակից չուներ։ Օտտո ֆոն Բիսմարկը գիտեր, որ Գերմանիայի համար ազգային այդքան կարևոր խնդիրը լուծելու համար պրուսիական բանկը պետք է լինի չափազանց միասնական և մարտունակ, այդ իսկ պատճառով պատերազմի նախօրեին Պրուսիան մանրամասն մշակել էր ռազմական գործողությունների ծրագիր[7]։ 1870 թվականի առաջին կեսին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կողմերը լոկ առիթ էին փնտրում պատերազմ սկսելու համար։ 1870 թվականի ամռանը Իսպանական կայսրության գահը մնաց թափուր։ Իսպանիան, որպես Պրուսիայի դաշնակից, առաջարկեց պրուսիական կողմին ներկայացնել իր թեկնածուին։ Ֆրանսիայում գտան, որ դա վտանգավոր է ֆրանսիական պետության անվտանգության համար և Բիսմարկից պահանջեց մերժել այդ առաջարկը[8]։ Սկսած բանակցությունների ընթացքում Օտտո ֆոն Բիսմարկը գերմանական թերթերի միջոցով կանխամտածված և հրապարակավ վիրավորական խոսքեր հնչեցրեց Ֆրանսիայի կառավարության հասցեին։ Եվ, հիրավի, ֆրանսիական մամուլը աղմուկ բարձրացրեց իրենց ազգային արժանապատվության ոտնահարման համար։ 1870 թվականին, առանց որևէ դաշնակցի օժանդակության, Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Պրուսիայի թագավորությանը[9]։ Պատերազմի սկզբին ֆրանսիական կողմն անգամ չէր էլ մտածում պարտության մասին։ Նույնիսկ Ֆրանսիայի ռազմական նախարարը մեծամտորեն ասաց․ «Պրուսիական բանա՞կ։ Նա չկա։ Ես նրան ժխտում եմ»։ Ֆրանսիացիների նկատմամբ քանակապես և որակապես գերակշիռ պրուսիական բանակը մարտերի հենց սկզբում մեկը մյուսի հետևից պարտության մատնեց Նապոլեոն III-ի բանակին։ Խուճապի մատնված Ֆրանսիայի կայսրը, ով հանձն էր առել ֆրանսիական բանակի ղեկավարման գործը, գտնվելով պաշարված Սեդանում, հրամայեց սպիտակ դրոշ բարձրացնել[10]։ Նա իր 83 հազարանոց ֆրանսիական բանակով գերի հանձնվեց, որով էլ վճռվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության ճակատագիրը։ Ֆրանսիացիները օգնություն խնդրեցին Ռուսական կայսրությունից, սակայն մերժվեցին[11]։
Երկրորդ կայսրությունը տապալվեց սեպտեմբերյան հեղափոխության արդյունքում։ Դա եղավ այն բանից հետո, երբ Նապոլեոն III-ը ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Սեդանի մոտ (սեպտեմբերի 2, 1870 թվական)[12] խայտառակ պարտություն կրեց։ Սեպտեմբերի 3-4-ին տեղի ունեցած օրենսդիր ժողովի գիշերային ժողովում Ժյուլ Ֆավրն առաջարկել է հռչակել կայսրին գահից հեռացնելու մասին և ընտրել ժամանակավոր կառավարություն։ Սեպտեմբերի 4-ի առավոտյան ժողովուրդը ներխուժեց պալատ, և Գամբետան հանրաճանաչ ներկայացուցչության անունից հայտարարեց, որ «Լուի Նապոլեոն Բոնապարտը և նրա դինաստիան դադարեցին թագավորել Ֆրանսիայում»։ Քաղաքապետարանում նույն ամբոխի կողմից հռչակվեց մի հանրապետություն, և առանց պատշաճ ընտրության նշանակվեց ժամանակավոր «ժողովրդական պաշտպանության կառավարություն», որում ընդգրկված էին Փարիզի բոլոր պատգամավորները (Արագո, Կրեմյուքս, Ֆերի, Ֆավրե, Գամբետտա, Գառնյե-էջեր, Պելտան, Պիկարդ, Սիմոն, հետագայում Ռոշֆոր) և մի ուրիշներ)։