Մայնի Ֆրանկֆուրտ
From Wikipedia, the free encyclopedia
Մայնի Ֆրանկֆուրտ (գերմ.՝ Frankfurt am Main)՝ Հեսսեն երկրամասի ամենամեծ քաղաքը, մեծությամբ հինգերորդը Գերմանիայում։ 2015 թվականի տվյալների համաձայն բնակչության թիվը կազմում է 731.000 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մայնի Ֆրանկֆուրտ | |||||
գերմ.՝ Frankfurt am Main | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Իննենշտադտ I, Իննենշտադտ II, Իննենշտադտ III, Իննենշտադտ IV, Զյուդ, Վեստ, Միտտե Վեստ, Նորդ Վեստ, Միտտե Նորդ, Նորդ Օստ, Օստ, Նիեդեր Էրլենբախ, Կալբախ Ռիդբերգ, Հարհայմ, Նիդեր Էշբախ և Բերգեն Էնկհայմ | ||||
Հիմնադրված է | 1-ին դար թ. | ||||
Առաջին հիշատակում | փետրվարի 22, 794 | ||||
Մակերես | 248,31 կմ² | ||||
ԲԾՄ | 112±1 մետր | ||||
Բնակչություն | ▲773 068 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 6109, 6101 և 69 | ||||
Փոստային դասիչ | 60308–60599 և 65929–65936 | ||||
Ավտոմոբիլային կոդ | F | ||||
Պաշտոնական կայք | frankfurt.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(սլովեն.)(չին.)(ռուս.)(ուկր.) | ||||
| |||||
Քաղաքը համարվում է խոշոր` 5.6 մլն բնակչությամբ Հռենոս-Մայն (գերմ.՝ Rhein-Main-Gebiet) տարածաշրջանի մետրոպոլիսի կենտրոնը[2], որը մեծությամբ Գերմանիայում երկրորդ տարածաշրջանն է։ Քաղաքը տեղակայված է Մայն գետի ափին գտնվող հին բնակատեղիի (գերմ.՝ «furt») վրա, որը գտնվում է նախկինում ֆրանկների կողմից բնակեցված ֆրանկոնիա երկրամասի տարածքում։ Այստեղից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ «Ֆրանկների բնակավայր»[3]։
Ֆրանկֆուրտը համարվում է «ալֆա-քաղաք»[4] և հանդիսանում է կոմերցիայի, մշակույթի, կրթության, տուրիզմի և տրանսպորտային հանգույցների կենտրոն[5]։ Այստեղ է գտնվում Եվրոպական կենտրոնական բանկը, Գերմանիայի ֆեդերալական բանկը, Ֆրանկֆուրտի բորսան և Ֆրանկֆուրտի շուկան։ Ֆրանկֆուրտի օդանավակայանը (գերմ.՝ Flughafen Frankfurt am Main/Rhein-Main-Flughafen) ամենաբեռնված միջազգային օդանավակայաններից մեկն է, իսկ Ֆրանկֆուրտի կենտրոնական երկաթուղային կայարանը և Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային խճուղին Եվրոպայում ամենծանրաբեռնված մայրուղիներից մեկն է։ Ֆրանկֆուրտը Գերմանիայի քաղաքներից միակն է, որը համալրվել է «Աշխարհի քսան ալֆա-քաղաքներ» ցուցակին[6]։ Ֆրանկֆուրտում է գտնվում Գերմանիայի ԱՄՆ զինված ուժերի գրասենյակը։ Քաղաքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել է Ամերիկայի կողմից օկուպացված տարածքում (գերմ.՝ Besatzungszone):
Mercer Human Resource Consulting ընկերության ուսումնասիրություններից հետո, Ֆրանկֆուրտը համարվել է երկրորդը Գերմանիայում և քառասունութերորդը աշխարհում՝ ըստ կյանքի որակի մակարդակի[7][8][9]։
2011 թվականին Ֆրանկֆուրտը ճանաչվել է Գերմանիայի «քրեական մայրաքաղաք»[10], որը խոսում է 100000 մարդու հաշվով հանցանքների բարձր ցուցանիշի մասին (տարեկան 15.976 հանցանք 2000 թվականի տվյալներով)։ Սակայն պետք է ընդունել, որ վիճակագրության մեջ նաև ներգրավված են մաքսանենգություններ, որոնք հայտնաբերվել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում։
Գերմանիայում կա երկու քաղաք Ֆրանկֆուրտ անվանումով՝ Մայնի Ֆրանկֆուրտ և Օդերեի Ֆրանկֆուրտ։ Գերմանիայում և ողջ աշխարհում Ֆրանկֆուրտ լսելով սովորաբար հասկանում են Մայնի Ֆրանկֆուրտ։