Ֆրանկլին Դ. Ռուզվելտ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (անգլ.՝ Franklin Delano Roosevelt, հունվարի 30, 1882(1882-01-30)[1][2][3][…], Հայդ Փարկ, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[9]Ֆրանկլին Դ. Ռուզվելտ - ապրիլի 12, 1945(1945-04-12)[4][1][2][…], Փոքր Սպիտակ տուն[10][11][12]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը։ Պաշտոնին ընտրվել է չորս անգամ՝ նախագահելով 1933 թվականից 1945 թվականներին և ԱՄՆ-ի միակ նախագահն է, որն իր պաշտոնում ծառայել է երկուսից ավել անգամ։ Նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1933 թվականի մարտից մինչ իր մահը՝ 1945 թվականի ապրիլը։ Լինելով իր կուսակցության առաջնորդը՝ ստեղծել է Նոր գործարք կոալիցիան, որի արդյունքում ամերիկյան քաղաքականության մեջ սկսեց գործել հինգ կուսակցություն։ Նրա նախագահության երրորդ և չորրորդ շրջաններին զուգահեռ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մի շարք փորձագետների կարծիքով Ռուզվելտը Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հետ միասին համարվում է ԱՄՆ-ի երեք խոշոր նախագահներից մեկը։
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ | |
անգլ.՝ Franklin Delano Roosevelt | |
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | մարտի 4, 1933 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | ապրիլի 12, 1945 |
Փոխնախագահ՝ | Ջոն Նանս Գարներ (1933–1941) Հենրի Ագարդ Վոլոս (1941-1945) Հարի Թրումեն |
Կուսակցություն՝ | Դեմոկրատ |
Նախորդող՝ | Հերբերտ Հուվեր |
Հաջորդող՝ | Հարի Թրումեն |
Ծննդյան օր՝ | հունվարի 30, 1882(1882-01-30)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Հայդ Պարկ, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի օր՝ | ապրիլի 12, 1945(1945-04-12)[4][1][2][…] (63 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Վորմ Սպրինգս, Ջորջիա, ԱՄՆ |
Ամուսին ՝ | Էլեոնոր Ռուզվելտ[5] |
Երեխաներ՝ | Էլիոթ Ռուզվելտ[2][5], Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կրտսեր[5], Ջոն Ասփինվալ Ռուզվելտ[5], Աննա Ռուզվելտ Հալսթեդ[2][5], Ջեյմս Ռուզվելտ[2][5] և Franklin Delano Roosevelt?[2][5] |
Դինաստիա՝ | Ռուզվելտ ընտանիք |
Հայր՝ | Ջեյմս Ռուզվելտ[5] |
Մայր՝ | Սառա Ռուզվելտ[5] |
Պարգևներ՝ | |
Ռուզվելտը ծնվել է Հայդ Փարկում ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի ընտանիքում։ Սովորել է Գրոթոնի դպրոցում, այնուհետև Հարվարդի քոլեջում, իսկ ավարտելով Կոլումբիայի իրավաբանական դպրոցը՝ Նյու Յորքում իրավաբանական գործունեություն է ծավալել։ 1905 թվականին ամուսնացել է իր բարեկամուհու՝ Էլեոնոր Ռուզվելտի հետ և ունեցել վեց երեխա։ 1910 թվականին հաղթանակ է տարել Նյու Յորքի սենատորական ընտրությունների ժամանակ, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Վուդրո Վիլսոնի նախագահության ժամանակ, ստանձնել է ռազմածովային ուժերի օգնականի պաշտոնը։ 1920 թվականին Ռուզվելտը եղել է Ջեյմս Քոքսի օգնականը։ 1921 թվականին Ռուզվելտի մոտ ախտորոշվել է լուծանք, որն այդ ժամանակ հայտնի էր պոլիոմիելիտ անվամբ։ Հիվանդության հետևանքով Ռուզվելտի ոտքերը վերջնականապես կաթվածահար են եղել։ Նա ամեն կերպ փորձել է վերականգնել իր առողջությունը և այդ նպատակով Ջորջիա նահանգում հիմնել է առողջապահական կենտրոն, որտեղ կարող էին բուժում ստանալ նմանատիպ հիվանդությամբ տառապող մարդիկ։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուզվելտն առանց կողմնակի օգնության չի կարողացել տեղաշարժվել, 1928 թվականին կրկին վերադարձել է հանրային պաշտոնի՝ հաղթելով Նյու Յորքի նահանգապետի ընտրություններում։ 1929-1933 թվականներին զբաղեցնելով նահանգապետի պաշտոնը՝ տվյալ ժամանակաշրջանի տնտեսական ճգնաժամից ԱՄՆ-ին դուրս բերելու համար իրականացնում է մի շարք բարեփոխումներ։
1932 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը հաղթել է հանրապետական Հերբերտ Հուվերին և նախագահել ԱՄՆ-ի պատմության ամենամեծ տնտեսական ճգնաժամի տարիներին։ Միացյալ Նահանգների 73-րդ Կոնգրեսի առաջին 100 օրերի ընթացքում մշակել է աննախադեպ դաշնային օրենսդրություն և հաստատել նոր գործառույթներ, որոնք հիմք են հանդիսացել նոր կուրսի համար։ Տնտեսությունը վերականգնելու նպատակով Ազգային վերականգնողական վարչակազմի հետ միասին գործազուրկներին և գյուղատնտեսներին օգնելու բազմաթիվ ծրագրեր է մշակել։ Հիմնադիր կարգավորիչ բարեփոխումներ է իրականացրել ֆինանսական, աշխատանքային, կապի ոլորտում։ Նրա նախագահության տարիներին ուժը կորցրել է ոգելից խմիչքներն արգելող օրենքը։
1933-1936 թվականներին ԱՄՆ-ի տնտեսությունն արագորեն վերականգնվել է։ 1936 թվականին Ռուզվելտը վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Այդուհանդերձ, 1937-1938 թվականներին տնտեսությունը կրկին խորը անկում է ապրել։ 1936 թվականի ընտրություններում հաղթելով ընդդիմությանը՝ դատական համակարգի վերակազմավորման մասին օրինագիծ է մշակում, որի շնորհիվ ընդլայնվել են ԱՄՆ-ի Գերագույն դատարանի լիազորությունները։ 1937 թվականին ձևավորված երկկուսակցական Պահպանողական կոալիցիային հաջողվել է կանխել այդ օրինագծի ընդունումը։ Ռուզվելտի կողմից իրականացրած ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերվում էին Բորսաների և արժեթղթերի հանձնաժողովին, Աշխատանքային հարաբերությունների մասին ազգային օրենքին, Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիային և սոցիալական ապահովագրությանը։
1940 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը կրկին հաջողություն է ունեցել։ Այս հաղթանակի շնորհիվ ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել է առաջին նախագահը, որը 2 անգամից ավել վերընտրվել է որպես նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո իր չեզոքությանը զուգահեռ ԱՄՆ-ն դիվանագիտական և ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել ինչպես Չինաստանին, այնպես էլ Միացյալ Թագավորությանը և ԽՍՀՄ-ին։
1941 թվականի դեկտեմբերի 7-ին Փերլ-Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից հետո ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարել Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային։ Ռուզվելտն ունեցել է իր գլխավոր խորհրդական Հարրի Հոփկինսի և ժողովրդի հզոր աջակցությունը։ Սերտ համագործակցել է Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի, սոցիալիստական ճամբարի առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Չինաստանի գեներալիսիմուս Չիան Կայշեկի հետ։ Ռուզվելտն անձամբ է վերահսկել ԱՄՆ-ի տնտեսության մոբիլիզացիան, որը նպատակ էր հետապնդում աջակցել պատերազմական գործողություններին, ինչպես նաև իրականացնել Եվրոպայի առջև դրված ռազմավարությունը՝ նախապատվությունը տալով Գերմանիայի պարտությանը։ Նա նաև ձեռնամուխ է եղել առաջին ատոմային ռումբի ստեղծմանը։ 1944 թվականին Ռուզվելտը չորրորդ անգամ է վերընտրվել նախագահի պաշտոնում, սակայն իր առողջական և ֆիզիկական լուրջ խնդիրների պատճառով 1945 թվականի ապրիլին մահացել է։