Օփրա Ուինֆրի
From Wikipedia, the free encyclopedia
Օփրա Գեյլ Ուինֆրի (անգլ.՝ Oprah Gail Winfrey, հունվարի 29, 1954(1954-01-29)[1][2][3][…], Կոսցյուշկո, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոք շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ։ Առավել հայտնի է իր The Oprah Winfrey Show թոք շոուով, որն իր տեսակի մեջ ամենաբարձր վարկանիշն ուներ և 1986 թվականից մինչև 2011 թվականները ցուցադրվում էր ամբողջ երկրում[16]։ Անվանվելով «բոլոր լրատվամիջոցների թագուհի»[17]՝ նա եղել է 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացին[18][19] և Հյուսիսային Ամերիկայի առաջին միլիարդատեր սևամորթը[20]։ Նա նաև անվանվել է աշխարհի ամենաազդեցիկ կին[21][22]։
Ուինֆրին ծնվել է աղքատ ընտանքիում՝ Միսսիսիպի նահանգի գյուղական հատվածում։ Նրան մեծացրել է դեռահաս միայնակ մայրը։ Ուինֆրին նշել է, որ իր մանկության և պատանեկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել և 14 տարեկանում հղիացել, իսկ երեխան մանկահասակ տարիքում մահացել է[23]։ Ավագ դպրոցի տարիներին, երբ ապրում էր իր հոր՝ Վերնոն Ուինֆրիի հետ, սկսեց աշխատել ռադիոյում։ 19 տարեկանում նա արդեն վարում էր տեղական երեկոյան լուրերը։ Նրա զգացմունքային ելույթի շնորհիվ նա տեղ գտավ ցերեկային թոք շոուի ոլորտում։ Երրորդ տեղը զբաղեցրած տեղական Չիկագո թոք շոուն առաջին տեղ բարձրացնելուց հետո նա հիմնադրեց իր արտադրական ընկերությունը և ծավալեց միջազգային գործունեություն[24]։ Ուինֆրին համարվում է ավելի անկեղծ սոցիալական հասարակության հիմնադիրը[25]։ Համաձայն Եյլի համալսարանի կատարած գիտական ուսումնասիրման՝ Ֆիլ Դոնահյուի գլխավորած սենսացիոն թոք շոուի միջոցով նա կոտրել է 20-րդ դարի բոլոր արգելքները և ԼԳԲՏ համայնքին նույնպես դարձրել է հեռարձակման մի մաս[26][27]։ 1990-ական թվականներին նրա շոուի հիմնական թեմաներն էին գրականությունը, ինքնազարգացումը և հոգևոր արժեքները։ Նա բազմիցս քննադատվել է իր չափազանց զգացմունքային մոտեցման պատճառով[28][29], սակայն նա հաճախ մեծարվել է ուրիշների դժվարությունների հաղթահարման բարերարը դառնալու համար[30]։ 2006 թվականից 2008 թվականները նրա փոխանցագիրը Բարաք Օբամայի մասին ընտրություններում մեծ դեր ունեցավ, ինչի շնորհիվ Օբաման մոտ 1 միլիոն ձայն ստացավ[31]։ 2013 թվականին նա պարգևատրվեց Օբամայի կողմից ազատության նախագահական մեդալով[32]։