Տուրկուի աստղադիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Տուրկուի աստղադիտարան կամ Իսո-Հեյկիլյա աստղադիտարան (ֆիններեն՝ Iso-Heikkilän tähtitorni, ՄԱՄ կոդը՝ 62[1]), սիրողական աստղադիտարան է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի Իսո-Հեյկիլյա շրջանում։ Աստղադիտարանից օգտվում են տեղական սիրող աստղագետների միության անդամները, միությունը կոչվում է Տուրուն Ուրսա։
Արագ փաստեր Տուրկուի աստղադիտարան, Տեսակ ...
Տուրկուի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կառավարող | Turun Ursa? |
Աստղադիտարանի կոդ | 062 |
Երկիր | Ֆինլանդիա |
Վայր | Տուրկու |
ԲԾՄ | 20 մետր |
Հիմնադրվել է՝ | 1937 |
Կայք | turunursa.fi |
Փակել
Տուրկուի աստղադիտարան անունը օգտագործվում է Փոքր մոլորակների կենտրոնի կողմից, աստղադիտարանը 1937-ից 1972 թվականները կառավարվում էր Տուրկուի համալսարանի կողմից և հանդիսանում էր համաշխարհային ճանաչում ունեցող աստղադիտարան։ Այս աստղադիտարանում ֆինն աստերոիդ հայտնաբերողները կատարել են բազմաթիվ դիտարկումներ, և հայտնաբերել են բազմաթից աստերոիդներ։
Աստղադիտարանի պատվին է անվանվել, այստեղ, Իրյո Վյայսյալյայի կողմից հայտնաբերված (1947) Իսո-Հեյկիլյա աստերոիդը[2]։