Տիտոս Անդրոնիկոս
From Wikipedia, the free encyclopedia
«Տիտոս Անդրոնիկոս» (անգլ.՝ Titus Andronicus, ամբողջությամբ՝ «Ողբագույն հռոմեական ողբերգություն Տիտոս Անդրոնիկոսի մասին», անգլ.՝ The Most Lamentable Romaine Tragedie of Titus Andronicus), Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություն։ Համարվում է նրա վաղ շրջանի գործերից մեկը, անգամ ողբերգության ժանրում գրված առաջին ստեղծագործությունը։ Սյուժեի գլխավոր առանցքը իրականում գոյություն չունեցող հռոմեական զորավար Տիտոս Անդրոնիկոսի և գոթերի թագուհի Թամորայի միջև հակամարտությունն է, երկրորդի խարդավանքները և Տիտոսի վրեժը։ «Տիտոսը» Շեքսպիրի ամենաարյունալի պիեսներից մեկն է։ Ըստ ռուս շեքսպիրագետ Անիկստի՝ «տասնչորս սպանություններ, երեսունչորս դիակ, երեք կտրած ձեռք, կտրած լեզուն՝ սա է այս ողբերգությունը լցնող սարսափների գույքագրումը»[1]։