Տիսեն-Բորնեմեսի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Տիսեն-Բորնեմեսի թանգարան (իսպ. Museo Thyssen-Bornemisza), մինչև 1993 թվականը եղել է աշխարհի մեծագույն մասնավոր պատկերասրահը (Բրիտանական միապետերի հավաքածուի հետ)։ Ներկայումս պետական պատկերասրահ Մադրիդում։ Պրադոյի և Սոֆիա թագուհու մշակույթի կենտրոնի հետ միասին մտնում է «մշակութային ոսկե եռանկյան» մեջ։
Տիսեն-Բորնեմեսի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղագրություն | Մադրիդ |
Վայր | Palace of Villahermosa? |
Կազմված է | Thyssen-Bornemisza Museum - room 5? |
Ղեկավարության նստավայր | Palace of Villahermosa, Մադրիդ, Իսպանիա |
Հասցե | P.º del Prado, 828014 |
Հիմնադրվել է | 1992[2] |
Հիմնադիր | Hans Heinrich Thyssen-Bornemisza?[3] և Heinrich, Baron Thyssen-Bornemisza de Kászon?[3] |
Այցելուներ | 671 078 մարդ (2021)[4] |
Կայք | museothyssen.org(անգլ.)(իսպ.) |
Տիսեն-Բորնեմեսի թանգարանը համարվում է հիանալի համալրում եռանկյան իր հարևանների համար։ Ի տարբերություն Պրադոյի նրանում ներկայացված են իտալացի պրիմիտիվիստների և անգլիացի գեղանկարիչների աշխատանքները, ի տարբերություն Սոֆիա թագուհու մշակույթի կենտրոնի Տիսեն-Բորնեմեսը ներառում է իր մեջ իմպրեսոնիստների, էքսպրեսոնիստների, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպական և Ամերիկական կտավներ։
Պատկերասրահը զբաղեցնում է Վիլյառմոսի պալատը (իսպ. Palacio Villahermosa) Պրադոյից ոչ հեռու։ Մասնաճյուղերը գտնվում են Կատալոնիայի ազգային թանգարանում՝ Բարսելոնայում։