Տանգանիկա
From Wikipedia, the free encyclopedia
Տանգանիկա (Tanganyika), լիճ Արևելյան Աֆրիկայում, Կոնգոյի, Տանզանիայի, Զամբիայի և Բուրունդիի սահմաններում։ Աշխարհի ամենաերկար քաղցրահամ լիճն է, որի երկարությունը մոտ 650 կիլոմետր է, լայնությունը՝ 40—80 կմ, մակերեսը՝ 34 հազար կմ², խորությունը՝ մինչե 1470 մետր (սիբիրյան Բայկալից հետո՝ երկրորդը աշխարհում[1][2]:), ավազանը՝ 244,5 հազար կմ³։ Գտնվում է Արևելաաֆրիկական բեկվածքների գոտում, ծովի մակերևույթից 773 մետր բարձրության վրա։ Ափերը ուղղագիծ են, տեղ-տեղ՝ բարձր ու զառիվեր։ Ջրի միջին տարեկան մուտքը 64,8 կմ³ է, գոլորշիացումը՝ 61,2 կմ³, հոսքը՝ 3,6 կմ³։ Տանգանիկայի մեջ են թափվում Մալագարասի և Ռուզիզի գետերը, արտահոսում է Լուկուգա գետը, որը պատկանում է Կոնգո գետի ավազանին։ Մակարդակի միջին տարեկան տատանումները 0,7 մետր են։ Ջուրը քաղցրահամ է[1]։ Մակերևույթին ջրի ջերմաստիճանը տատանվում է 23,6—26,5 °C։ Կենդանական աշխարհի մոտ 75%֊ը էնդեմիկ է։ Ձկնատեսակներից է էլեկտրակիր լոքոն։ Այն բաց դեղնավուն, մուգ բծերով ոչ խոշոր ձուկ է, որին ձեռքով բռնելիս մարդն էլեկտրական ուժեղ հարված է ստանում։ Եղել են դեպքեր, երբ այդպիսի հարվածից մարդը կորցրել է գիտակցությունը[3]։ Կա ձկնորսություն, նավագնացություն։ Տանգանիկայի ափերին են Կիգոմա, Ռուժումբուրա, Կալիմա նավահանգիստները։ Հայտնագործել են անգլիացիները, 1858 թվականին։
Կոորդինատներ | ||
Հայելու բացարձակ բարձրությունը | 773 մ | |
Երկարություն | 676 կմ | |
Լայնություն | 72 կմ | |
Ավազանի մակերեսը | 32900 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1828 կմ | |
Ամենամեծ խորությունը | 1470 մ | |
Միջին խորությունը | 570 մ | |
Պարզությունը | մինչև 30 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 231000 կմ² | |
Թափվող գետերը | Ռուզիզի (գետ)/Մալագարասի (գետ) | |
Սկիզբ առնող գետերը | Լուկուգա | |
Լճի տարածքի 46 տոկոսը պատկանում է Տանզանիային, շուրջ 40 տոկոսը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը։
Տանգանիկա անվանումը տեղաբնիկ ցեղերից մեկի բարբառով նշանակում է հարթավայրի նման տարածվող լիճ[4]:Vol.Two,16: Ստորջրյա շեմով բաժանված է երկու խոր ջրավազանի։ Լիճը կազմում է աշխարհի խոշորագույն գետերից մեկի՝ Կոնգոյի գետավազանի մասը։ Լիճը հայտնագործվել է 1858 թվականին, անգլիացի ճանապարհորդներ Ռիչարդ Ֆրենսիս Բյորտոնի և Ջոն Սփիքի կողմից։