Վիսկոնսին
From Wikipedia, the free encyclopedia
Վիսկոնսին (անգլերեն՝ Wisconsin), ԱՄՆ նահանգ տեղակայված ԱՄՆ հյուսիս կենտրոնական մասում Միջին Արևմուտքի և Մեծ լճերի տարածաշրջաններում։ Այն արևմուտքից սահմանակցում է Մինեսոտային, հարավ արևմուտքից` Այովային, հարավից` Իլինոյսին, արևելքից` Միչիգան լճին, հյուսիս արևելքից` Միչիգանին և հյուսիսից` Վերին լճին։ Վիսկոնսինը մեծությամբ 23-րդ նահանգն է ԱՄՆ-ում, իսկ բնակչությամբ` 20-րդը։ Նահանգի մայրաքաղաքը Մեդիսոնն է, իսկ ամենամեծ քաղաքը` Միլուոքին է, որը տեղակայված է Միչիգան լճի արևմտյան ափին։ Նահանգը բաժանված է 72 շրջանների։
Վիսկոնսին անգլ.՝ Wisconsin | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | On, Wisconsin!? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Մեդիսոն | |||||
Ամենաբարձր կետ | Timms Hill? | |||||
ԲԾՄ | 320 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Wisconsin Legislature? | |||||
Դատական մարմին | Wisconsin Supreme Court? | |||||
Միության մուտք | մայիսի 29, 1848 (30-րդ) | |||||
Բնակչություն | ▲5 893 718 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (20 տեղ) | |||||
Տարածք | 169 640 կմ² (23 տեղ) | |||||
Հիմնադրված է | մայիսի 29, 1848 թ. | |||||
Սահմանակցում է | Միչիգան, Մինեսոտա, Իլինոյս, Այովա և Օնտարիո | |||||
Ժամային գոտի | UTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո | |||||
Հապավում | WI և Wis. | |||||
ISO 3166-2 կոդ | US-WI | |||||
Անվանված է | Wisconsin River? | |||||
Մականուն | The Badger State և America's Dairyland | |||||
Միության մուտք | մայիսի 29, 1848 (30-րդ) | |||||
wisconsin.gov(անգլ.) | ||||||
Վիսկոնսինի աշխարհագրությունը բազմազան է Հյուսիսային բարձրավանդակով և Արևմտյան իջվածքով, իսկ արևմտյան հատվածում է։ Վիսկոնսինը երկրորդն է Միչիգանից հետո Մեծ լճերի ափամերձ հատվածի երկարությամբ։
Վիկոնսինը հայտնի է որպես «Ամերիկայի կաթնային երկիր», քանի որ այն առաջատարն է կաթնարտադրությամբ, հատկապես հայտնի է իր պանրով։ Արտադրության ճյուղերից են թղթային արտադրությունը, տեղեկատվական տեխոնոլոգիաները։ Տնտեսության հիմնական ճյուղերից է նաև զբոսաշրջությունը։