Վեցօրյա պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Վեցօրյա պատերազմ (מלחמת ששת הימים, Միլխե՛մետ Շե՛շետ ՀաՅամի՛մ; Արաբերեն։ النكسة, ան-Նակսահ, «Նահանջ» կամ حرب ۱۹٦۷, Հերբ 1967, «1967-ի պատերազմ»), նաև հայտնի է որպես Հունիսյան պատերազմ, Արաբ-իսրայելյան պատերազմ 1967 կամ Երրորդ արաբ-իսրայելական պատերազմ, որը տեղի է ունեցել 1967 թվականի հունիսի 5-ից 10-ը մի կողմից Իսրայելի, և մյուս կողմից նրա հարևաններ Եգիպտոսի (այդ ժամանակ կոչվում էր Միավորված արաբական հանրապետություն), Հորդանանի և Սիրիայի միջև։
Վեցօրյա պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արաբա-իսրայելական հակամարտություն | |||||||||||
Իսրայելական զինվորները Լացի Պատի մոտ (գրավումից հետո) | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսրայել | Սիրիա Եգիպտոս Իրաք Հորդանան Լիբանան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Իցխակ Ռաբին Մոշե Դայան Ուզի Նարքիս Իսրայել Թալ Մորդեխայ Հոդ Արիել Շարոն |
Աբդել Հաքիմ Ամեր Աբդուլ Մունիմ Ռիադ Սաիդ իբն-Շաքեր Ասադ Գամնա Հաֆեզ Ասադ Աբդել Ռահման Արեֆ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Ընդհանուր՝ 264.000 (50.000 կանոնավոր, 214.000 պահեստային) 300 ռազմական ինքնաթիռ 800 տանկ |
Ընդհանուր՝ 547.000 (Եգիպտոս - 240.000, Սիրիա, Հորդանան, Իրաք - 307.000) 957 ռազմական ինքնաթիռ 2.504 տանկ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
776 զոհված, մոտ 50 ինքնաթիռ[1] | 11 500 զոհված, 20 000 վիրավոր, 5500 գերի, մոտ 330 ինքնաթիռ[2] 696 զոհված, 421 վիրավոր, 2000 անհատ կորած 10 զոհված, 30 վիրավոր 1000-ից մինչև 2500 զոհված, 5000 վիրավոր |
Իսրայելի և իր հարևանների միջև հարաբերությունները մինչև վերջ չկարգավորվեցին 1948 թվականի Արաբ-իսրայելական պատերազմից հետո։ Մինչև 1967 թվականի հունիսը հարաբերությունները դարձան պայթունավտանգ։ Եգիպտոսը զորքեր կուտակեց Իսրայելի սահմանագծին՝ Սինայի թերակղզում, Իսրայելը իրականացրեց մի շարք ավիահարվածներ Եգիպտական ռազմական դիրքերին։ Եգիպտացիների օդային ուժերը հանկարծակիի եկան Իսրայելի գորհներից և շարքից դուրս հանվեցին՝ պատճառելով Իսրայելին փոքրաթիվ կորուստներ, արդյունքում՝ Իսրայելը օդում ստացավ մեծ առավելություն։ Միաժամանակ Իսրայելը անցավ ցամաքային հարձակման Գազայի հատվածում և Սինայում, ինչը նորցի հանկարծակիի բերեց եգիպտական զորքերին։ Մի քանի անհաջողություններից հետո Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերը հրամայեց լքել Սինան։ Իսրայելական զորքերը անընդհատ ճնշում էին նահանջող եգպտացիներին և, պատճառելով ծանր կորուստներ, նվաճեցին Սինան։
Նասերը խնդրեց Սիրիային և Հորդանանին սկսել հարձակվել Իսրայելի վրա՝ չասելով, որ իր օդային ուժերը պարտվել են Իսրայելին։ Իսրայելը հակահարվածի արդյունքում կարողացավ նվաճել Արևելյան Երուսաղեմը,, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափը Հորդանանից, բացի այդ կարողացան Սիրայից նվաճել Գոլանի բարձունքները։
Հունիսի 11-ին կնքվեց հրադադար։ Արաբների կորուստները անհամեմատ շատ էին Իսրայելի կորուստներից։ Իսրայելն ուներ հազարից քիչ կորուստներ, իսկ արաբները ունեին շուրջ քսան հազար զոհ։ Իսրայելի հաջողության գրավականներն էին անսպասելիությունը, նախապես լավ պլանավորված գործողությունները և արաբների՝ թույլ հրամանատարական կազմը։ Իսրայելը իր վերահսկողության տակ առավ Գազայի հատվածը, Սինայի թերակղզին, Հորդանան գետի արևմտյան ափը և Գոլանի բարձունքները։ Իսրայելի միջազգային վարկանիշը մեծ աճ ունեցավ։ Այնուամենայնիվ՝ Իսրայելի հաղթանակը վտանգավոր ինքնավստահություն հաղորդեց Իսրայելի բանակին, ինչի արդյունքում արաբները հաջողության հասան 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմում։ Բացի այդ՝ նվաճված վայրերում մնացին մեծ թվով արաբներ, որոնք ընդվուզմներ կազմակերպեցին հետագայում։