Սկաուգում
From Wikipedia, the free encyclopedia
Սկաուգում (նորվ.՝ Skaugum), դղյակ, որը հանդիսանում է Նորվեգիայի թագաժառանգ Հակոնի և նրա կին՝ Մետե-Մարիտի պաշտոնական նստավայրը։
Սկաուգում նորվ.՝ Skaugum | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Ասքեր |
Վարչական միավոր | Ասքեր և Ասկեր |
Երկիր | Նորվեգիա |
Կառուցված | Միջնադար |
Ճարտարապետ | Արնսթեյն Արնեբերգ վերակառուցող |
Ճարտարապետական ոճ | ֆունկցիոնալիզմ |
Բացման օր | 1932 |
Ընթացիկ սեփականատեր | Նորվեգիայի թագաժառանգ Հակոն |
Վերահսկվում է | այո |
Բաց է հանրության համար | ոչ |
Skaugum Վիքիպահեստում |
Դղյակը գտնվում է Ասքերկոմունայում՝ Օսլոյից 12 միլ հյուսիս։ Կառուցվել է միջնադարում և պատկանել Նորվեգիայի եկեղեցուն։ Հետագայում ունեցել է մի քանի սեփականատերեր։ 1909 թվականին 120.000 նորվեգական կրոնով գնել է նորվեգացի ազնվական Ֆրից Վեդել Յարլսբերգը։ Երբ 1929 թվականին թագաժառանգ Ուլաֆը և Մարտա Շվեդացին ամուսնացան, Ֆրիցը դղյակը նվիրեց նորապսակ զույգին[1][2]։
1930 թվականին դղյակը ամբողջությամբ այրվում է։ Նորվեգացի հայտնի ճարտարապետ Արնսթեյն Արնեբերգին հանձնարարվում է հին դղյակի նույնությամբ կառուցել նոր շինություն։
1968 թվականին Ուլաֆ թագավորը դղյակը, որպես հարսանեկան նվեր, նվիրում է իր որդուն՝ թագաժառանգ Հարալդին և նրա կին՝ Սոնյա թագուհուն։ 2001 թվականին Հարալդ V թագավորը թագավորական դղյակը, որպես հարսանեկան նվեր, նվիրում է իր որդի՝ թագաժառանգ Հակոնին և նրա կին՝ Մետե-Մարիտին։