Սիրիայի գավառներ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիայի գավառներ կամ Սիրիայի մինտականեր (արաբ․՝ مناطق سوريا` մանատիկ սուրիյա), Սիրիայի Արաբական Հանրապետության վարչական միավորներ՝ թվով 65, որոնք ընդգրկված են 14 մարզերում կամ մուհաֆազաներում (արաբ․՝ محافظات سوريا` մուհաֆազաթ սուրիյա)։ Մինտակաները բաժանված են 284 շրջանների կամ նահիյաների (արաբ․՝ نواحي سوريا` նաուահի սուրիյա)[1]։ Գավառների կենտրոնները ունեն միևնույն անվանումը, ինչ մարզերը, բացի Սիմեոն լեռան և Ռիֆ Դիմաշկ գավառներից որոնց վարչական կենտրոնն Սիրիայի ամենխոշոր Հալեպ և Դամասկոս քաղաքներն են։
Սահմանադրություն | |
---|---|
Մարդու իրավունքներ | |
Կառավարություն | |
Նախագահ, Փոխնախագահ, Վարչապետ | |
Օրենսդիր մարմին | |
Ժողովրդական խորհուրդ | |
Դատական համակարգ | |
Բարձրագույն դատական խորհուրդ | |
Գերագույն սահմանադրական դատարան | |
Վարչական բաժանում | |
Մարզեր, Շրջաններ, Գավառներ | |
Քաղաքներ, Գյուղեր | |
Ընտրություններ | |
Նախագահական 2007, 2014 | |
Խորհրդարանական 2007, 2014 | |
---- Կուսակցություններ՝ | |
Ազգային առաջադիմական ճակատ | |
Ժողվրդական ազատ ճակատ | |
Բաաս | |
Արտաքին քաղաքականություն | |
ԱՊԼ | |
ՄԱԿ-ի բանաձևեր | |
Սիրիական ճգնաժամ | |
Սիրիա պորտալ |
Գավառներն ու շրջանները ղեկավարում են մարզպետների կողմից նշանակված անձինք, որոնց առաջադրումը թույլատրել է ներքին գործերի նախարարը։ Նշանակված ղեկավարները աշխատում են ժողովրդի կողմից ընտրված խորհրդի անդամների հետ հասարակական կարիքները հոգալու համար և հանդիսանում են միջնորդ կենտրոնական իշխանության ու տեղական առաջնորդների միջև։ Սիրիայի երկու գավառներ, որոնք մտնում են Ալ-Կունեյտրայի մարզի մեջ, բռնազավթված են Իսրայելի կողմից և գտնվում են վերջինիս վերահսկողության տակ 1967 թվականի պատերազմից ի վեր։