Սեն Ժերմեն ան Լե
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Ժերմեն ան Լե (ֆրանսերեն՝ Saint-Germain-en-Laye. ֆրանսերեն: ( լսել). sɛ̃ ʒɛʁmɛ̃ ɑ̃ lɛ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում։ Փարիզի արևմտյան արվարձանն է[3], ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 19 կիլոմետր հեռավորության վրա Զբաղեցնում է շուրջ 52 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 41 749[4]։ Քաղաքը դարեր շարունակ եղել է ֆրանսիական թագավորների արտափարիզյան նստավայր. պահպանվել է նրանց սենժերմենյան դղյակը։ Ներկայումս Սեն Ժերմեն ան Լեում en գտնվում Նավիգացիոն գծանշման ծառայությունների միջազգային ասոցիացիայի (IALA) կենտրոնակայանը[5], Ֆրանսիայի նախնադարյան պատմության թանգարանը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Ժերմեն ան Լե | |||
ֆր.՝ Saint-Germain-en-Laye[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Հիմնադրված է | հունվարի 1, 2019 թ. | ||
Մակերես | 51,94 կմ² | ||
Բնակչություն | ▼44 380 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Փոստային դասիչ | 78100 | ||
Պաշտոնական կայք | saintgermainenlaye.fr | ||
| |||
Սեն Ժերմեն ան Լեն ունի ենթապրեֆեկտուրայի կարգավիճակ։ Իվելին դեպարտամենտի համայնքների շարքում ամենամեծն է իր զբաղեցրած տարածքով. բանն այն է որ ամբողջությամբ նրա սահմաններում է ընդգրկված Սենժերմենյան ազգային անտառը, որն ինքնին գրավում է շուրջ 35 քառակուսի կիլոմետր։