Ռուհոլլահ Խոմեյնիի դամբարան
From Wikipedia, the free encyclopedia
Ռուհոլլա Խոմեինիի դամբարան ( պարս.՝ آرامگاه سید روحالله خمینی), հուշարձան-դամբարան, որը նվիրված է Իրանի հեղափոխության առաջնորդ, Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլա Ռուհոլլա Խոմեինիին։ Բացի նրանից դամբարանում ամփոփված են նաև նրա կինը՝ Խադիջա Սաղաֆին և որդին՝ Ահմադ Խոմեինին։ Ռուհոլլա Խոմեինիի համախոհ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ևս թաղված է այս դամբարանում։
Արագ փաստեր Ռուհոլլա Խոմեինիի դամբարան آرامگاه سید روحالله خمینی, Երկիր ...
Ռուհոլլա Խոմեինիի դամբարան آرامگاه سید روحالله خمینی | |
---|---|
Երկիր | Իրան |
Նախագծի հեղինակ | Փարվիզ Մոայյեդ |
Շինարարության սկիզբ | 1989, հուլիսի 19 |
Շինարարության վերջ | 1992, հունիսի 2 |
🌐 | astaan.ir |
Փակել
Համալիրը գտնվում է Բախեշտե-Զախրա գերեզմանոցում, Թեհրանի հարավային մասում, Խոմեինիի անվան միջազգային օդանավակայանին կից[1][2]։ Չնայած հուշարձանի շինարարությունը սկսվել է 1989 թվականին, սակայն 25 տարի անց աշխատանքները դեռևս չէին ավարտվել[3]։