Ռեալիզմ (գրականություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին[1]։
Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը[1]։
Ռեալիստական արվեստի շարժման մի մասն է կազմել՝ սկսելով 19-րդ դարի կեսի ֆրանսիական (Ստենդալ) և ռուսական գրականության մեջ (Ալեքսանդր Պուշկին) ու ձգվելով մինչև 19-րդ դարի վերջ ու 20-րդ դարի սկիզբ[2]։ Գրական ռեալիզմը փորձում է ներկայացնել սովորական բաներն այնպես, ինչպես որ կան։ Իրապաշտ հեղինակները նախընտրեցին ներկայացնել առօրյա կյանքը և փորձառությունը՝ ռոմանտիկացված կամ համանման ոճավորված ներկայացման փոխարեն։