Պյատիգորսկ
From Wikipedia, the free encyclopedia
Պյատիգորսկ (ռուս.՝ Пятигорск), քաղաք Ռուսաստան Դաշնության հարավում, բնակչության թվով երկրորդ քաղաքը Ստավրոպոլի երկրամասում։ Եվս յոթ բնակավայրերի հետ կազմավորում է Պյատիգորսկի քաղաքային օկրուգը և հանդիսանում է մունիցիպալ կազմավորման վարչական կենտրոնը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պյատիգորսկ | |||||
Пятигорск | |||||
| |||||
Քաղաքի տեսքը Մաշուկ լեռան վրայից | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Ստավրոպոլի երկրամասՍտավրոպոլի երկրամաս | ||||
Քաղաքային օկրուգ | Պյատիգորսկի քաղաքային օկրուգ | ||||
Քաղաքի ղեկավար | Լև Տրավլև | ||||
Հիմնադրված է | 1780 թ. | ||||
Առաջին հիշատակում | 14-րդ դար | ||||
Այլ անվանումներ | Գորյաչիե Վոդի, Կոնստանտինոգորսկ | ||||
Տվյալ կարգավիճակում | 1830 թվականից | ||||
Մակերես | 97[1] կմ² | ||||
ԲԾՄ | 500 մ | ||||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||||
Բնակչություն | 145 448 մարդ (2016[2]) | ||||
Խտություն | 1504.86 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր և այլ ազգեր | ||||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ, մուսուլմաններ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +7 8793 | ||||
Փոստային դասիչ | 357500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 26, 126 | ||||
ՍՎՏԲՀԴ | 07427 | ||||
Պաշտոնական կայք | pyatigorsk.org | ||||
Քաղաքի օրը | սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը | ||||
Պարգևներ | |||||
| |||||
Փակել
2010 թվականի հունվարի 19-ից հանդիսանում է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վարչական կենտրոնը (ՌԴ դաշնային շրջանների վարչական կենտրոններից միակն է, որը չի հանդիսանում է դաշնային սուբյեկտի վարչական կենտրոն)։
Քաղաքը գտնվում է Պոդկումոկ գետի վրա, Միներալնիե Վոդի քաղաքից 12 կմ, իսկ Կիսլովոդսկ քաղաքից՝ 45 կմ հեռավորության վրա։
Այն հնագույն ցեխաբուժական բուժավայր է[3], ինչպես նաև Կովկասյան հանքային ջրերի շրջանի արդյունաբերական, գիտական, մշակութային, առևտրական և տուրիստական կենտրոն։