Պատմական աջեր
From Wikipedia, the free encyclopedia
«Աջեր» (իտալ.՝ Destra), «Պատմական աջեր» (իտալ.՝ Destra storica), լիբերալ պահպանողական[1] կուսակցություն, որը գործել է Իտալիայի թագավորությունում 1849 թվականից մինչև 1922 թվականը։ Անվանվել է նաև կոնստիտուցիոնալիստներ։ Հետագայում միացել է Իտալիայի լիբերալական կուսակցությանը, պատմական հետազոտություններու ստացել է «Պատմական աջեր» անվանումով, 20-րդ դարում ստեղծված աջ շարժմանը և համանունուն կուսակցության անվանումներից տարանջատելու համար[2]։
Պատմական աջեր իտալ.՝ Destra | |
---|---|
Տեսակ | parliamentary group? և քաղաքական ֆրակցիա |
Երկիր | Իտալիայի թագավորություն և Սարդինիայի թագավորություն |
Առաջնորդ | Կամիլլո Բենսո Կավուր, Բետտինո Ռիկասոլի, Մարկո Մինգետի, Անտոնիո Ստարաբբա և Սիդնեյ Սոնինո |
Հիմնադիր | Կամիլլո Բենսո Կավուր |
Հիմնադրված | 1849 |
Լուծարված | 1912 |
Գաղափարախոսություն | classical liberalism?, լիբերալ պահպանողականություն, ազատականություն և պահպանողականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Շտաբ | Հռոմ, Իտալիա |
Հաջորդ | Liberal Union? |
Հիմնադրվել է 1849 թվականին Կամիլլո Բենսո Կավուրի կողմից[3], ով հետո դարձավ Սարդինիայի թագավորության պրիմիեր մինիստր։ 1850 թվականին Կավուրը նշանակվեց հողագործության և առևտրի նախարար, և նրա ջանքերի շնորհիվ պայմանագրեր կնքվեցին Ֆրանսիայի, Անգլիայի և Բելգիայի հետ, որոնք հիմնված էին ազատ առևտրի հիմքի վրա։
«Պատմական ձախեր» կուսակցության հետ Իտալիայի 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ամենամեծ կուսակցություններն էին[4][5] :
1861 թվականից մինչև 1874 թվականը «Աջերի» կուսակցությունն էր ստանում դեպուտատների պալատի ընտրություններում ձայների մեծամասնություն։ 1870 -ական թթ. կեսից արդեն «Ձախերի» կուսակցությունը սկսեց ստանալ առավելություն և մինչև 1900 թվականը «Աջերը» ընտրությունների արդյունքում մշտապես զբաղեցնում էին 2-րդ տեղը պառլամենտում[2]
Չնայած տարաձայնություններին, երբեմն այնպես է ստացվել որ այդ կուսակցությունները համատեղ են ձևավորել կառավարություն։
1904 թվականին պառլամենտում երկրորդ կուսակցությունը դարձավ Սոցիալիստականը, իսկ 1909 թվականին «Աջերը» գրավեցին 4-րդ տեղը, 3-րդ տեղում հայտնվեց Ռադիկալ կուսակցությունը։ Ի վերջո նրանք կոալիցիա կազմեցի «Ձախերի» հետ, իսկ արդեն 1922 թվականին դրանք վերջնականապես միացան իրար ձևավորելով Իտալիայի լիբերալիստական կուսակցություն։