Ուրոլոգիական հիվանդություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ուրոլոգիական հիվանդությունները իրենց մեջ ներառում են միզուղիների ինֆեկցիաները, երիկամաքարային հիվանդությունը, միզապարկի և շագանակագեղձի հիվանդությունները և այլն։ Մի շարք ուրոլոգիական հիվանդություններ չեն ազդում հիվանդի կյանքի վրա երկար ժամանակ, իսկ որոշները նույնիսկ մինչև կյանքի վերջ[1]։ Երիկամի հիվանդություններով հիմնականում զբաղվում և այդ հիվանդությունները բուժում են նեֆրոլոգները, իսկ ուրոլոգները զբաղվում են միզաասեռական համակարգի այլ օրգանների հիվանդություններով։ Գինեկոլոգները կարող են զբաղվել կանանց անմիզապահւթյան խնդիրներով։
Օրգանիզմի այլ օրգանհամակարգերի հիվանդությունները նույնպես ազդում են միզասեռական համակարգի վրա։ Օրինակ ապացուցված է, որ շաքարային դիաբետի ժամանակ երիկամի կողմից արտազատվող սպիտակուցը ավելի զգայուն է դարձնում երիկամը զարկերակային գերճնշման վնասող ազդեցության հանդեպ[2]։ Շաքարային դիաբետը կարող է անմիջական ազդեցություն ունենալ միզարձակման պորցեսի վրա ծայրամասային նևրոպաթիայի պատճառով, որը առաջանում է մի շարք հիվանդների մոտ, որոնց շաքարային դիաբետը դժվար է ենթարկվում բուժման։