Մորգան Ֆրիման
From Wikipedia, the free encyclopedia
Մորգան Ֆրիման (անգլ.՝ Morgan Freeman, հունիսի 1, 1937(1937-06-01)[4][5][6][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, օդագնաց և հաղորդավար [8]: Ֆրիմանը նոմինացվել է Օսկար մրցանակաբաշխությանը (անգլ.՝ Academy Award) «Փողոցային տղան» (անգլ.՝ Street Smart), «Միս Դեյզի վարորդը» (անգլ.՝ Driving Miss Daisy), «Փախուստ Շոուշենկից» (անգլ.՝ The Shawshank Redemption and Invictus), ֆիլմերում իր դերակատարման համար և 2005 թվականին հաղթել է «Օսկար» մրցանակ՝ որպես լավագույն օժանդակող դերասան «Միլիոնանոց փոքրիկը» (անգլ.՝ Million Dollar Baby) ֆիլմում։ Նա նաև հաղթել է «Ոսկե Գլոբուս» և «Սքրին էկթորս գայդ» Մրցանակ (անգլ.՝ Screen Actors Guild)։ Ֆրիմանը հայտնվել է մի շարք այլ հիթային ֆիլմերում ինչպիսիք են օրինակ՝ «Չներվածը» (անգլ.՝ Unforgiven), «Փառք» (անգլ.՝ Glory), «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» (անգլ.՝ Robin Hood: Prince of Thieves), «Յոթ» (անգլ.՝ Seven), «Բախում անդունդի հետ» (անգլ.՝ Deep Impact), «Վախի գինը» (անգլ.՝ The Sum of All Fears), «Ամենակարող Բրյուսը» (անգլ.՝ Bruce Almighty), «Եվ եկավ սարդը» (անգլ.՝ Along Came a Spider), «Սև ասպետ։ Լեգենդի վերածնունդը» (անգլ.՝ The Dark Knight trilogy), «Ջեյն Մարչ» (անգլ.՝ March of the Penguins), Լեգո ֆիլմ։ Նա հայտնի է իր տարբերվող խորը, սլացիկ ձայնով։
Մորգան Ֆրիման անգլ.՝ Morgan Freeman | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մորգան Պորտերֆիլդ Ֆրիման կրտսեր | |||||||||
Հասակը | 188 սմ | ||||||||
Ծնվել է | հունիսի 1, 1937 (86 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Greenwood Public School District?[1] և Լոս Անջելես քաղաքի քոլեջ | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||
Կրոն | ագնոստիցիզմ[2] | ||||||||
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, օդաչու, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, հեռուստահաղորդավար, հնչյունավորող, մեղվաբույծ և հեռուստատեսային պրոդյուսեր | ||||||||
Ակտիվ շրջան | 1964–այժմ | ||||||||
Ժանրեր | Թրիլեր, Դրամա, Քրեական | ||||||||
Ընտրանի | "Փախուստ Շոուշենկից", "Հատկապես վտանգավոր է", "Ամենակարող Բրյուսը" | ||||||||
Ամուսին(ներ) | Ժանեթ Էյդեր Բրեդշոու (1967–1979) (2 երեխա), Մարինա Կոլի-Լի (1984–2010) | ||||||||
Երեխա(ներ) | 2 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
Մորգան Ֆրիման՝ Վիքիպահեստ | |||||||||
|