Մոտոհրաձգային ջոկ
From Wikipedia, the free encyclopedia
Մոտոհրաձգային ջոկ, պարզագույն ստորաբաժանում է զինծառայության մեջ, Զինված ուժերի համակարգում ցամաքային զորքերի տեսակ, որը նախատեսված է մարտական գործողություններ վարելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ զորատեսակների հետ համատեղ[1]։ Ջոկը ներառվում է մոտոհրաձգային, մոտոհետևակային, հետևակային, ականանետային, սակրային, կապի և այլ դասակների կազմի մեջ։ Մեկ դասակը կազմված է երեք ջոկից։ Ռազմական գործողությունների ժամանակ ջոկը իրեն առաջադրված խնդիրը կատարում է դասակի կազմում։ Մոտոհրաձգային ջոկը լինում է հետևակի մարտական մեքենայով (ՀՄՄ) կամ զրահապատ փոխադրիչով (ԶՓ), իսկ հրաձգային ջոկը՝ ավտոմեքենայով։