Մանանեխ (համեմունք)
From Wikipedia, the free encyclopedia
Մանանեխ համեմունք, որը պատկանում է սպիտակ մանանեխի (Sinapis alba) և սև մանանեխի (Brassica nigra) ընտանիքներին[1]։
Համեմունքի պատրաստման համար ամբողջական և մանրացված մանանեխի հատիկը խառնում են ջրի, քացախի, կիտրոնի կամ խնձորի հյութի հետ, գինու կամ այլ հեղուկի հետ` ավելացնելով աղ և այլ համեմունքներ[2]։ Համեմունքը կարող է ունենալ թույլ դեղինից մինչև դեղնաշագանակագույն գույն[3]։ Համը տատանվում է քաղցրից կծուի սահմաններում[4]։
Մանանեխը հիանալի կերպով համադրվում է մսային կերակուրների և պանրի հետ, այն ավելացնում են աղցաններին, բուտերբրոտներին, համբուրգերներին և հոթդոգներին։ Որպես համեմունք մանանեխը օգտագործվում է բազմաթիվ սոուսների, ապուրների, մարինադների պատրաստման ժամանակ։ Մանանեխը լայնորեն օգտագործվում է բազմաթիվ ազգային խոհանոցներում։ Համեմունքը կիրառվում է տապակայի պատրաստման ժամանակ[3][5]։