Մալքոլմ Իքս
From Wikipedia, the free encyclopedia
Մալքոլմ Իքս (Հաջ Մալիք ալ-Շաբազ, ի ծնե՝ Մալքոլմ Լիթլ) (անգլ.՝ Malcolm X, մայիսի 19, 1925(1925-05-19)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 21, 1965(1965-02-21)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), աֆրոամերիկացի մուսուլման հոգևոր առաջնորդ, սևամորթների իրավունքների համար պայքարող ակտիվիստ, ԱՄՆ-ի սևամորթ բնակիչների իրավունքների պաշտպան, եվրոպական ծագումով ամերիկացիների կոշտ քննադատ։ Մալքոլմ Իքսի կարծիքով ամերիկացիները մեղավոր են աֆրոամերիկացիների դեմ հանցագործությունների մեջ։ Նա ճանաչվել է պատմության մեջ որպես ամենաազդեցիկ աֆրոամերիկացիներից մեկը։
Մալքոլմ Իքս անգլ.՝ Malcolm X | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1925(1925-05-19)[1][2][3][…] |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 21, 1965(1965-02-21)[1][2][3][…] (39 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Ֆերնկլիֆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | իսլամ, Իսլամի ազգ և սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, քաղաքական ակտիվիստ, իրավապաշտպան և Մուսուլման նախարար |
Ամուսին | Բեթի Շաբազ[4] |
Ծնողներ | հայր՝ Էռլ Լիթլ, մայր՝ Լուիզ Լիթլ (ակտիվիստ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մալիկա Շահբազ, Իլյասա Շաբազ, Կուբիլա Շաբազ, Քամիլա Լումումբա Շաբազ, Աթալա Շաբազ և Մալակ Շաբազ |
Ստորագրություն | |
Malcolm X Վիքիպահեստում |
Վեց տարեկանում Մալքոլմ Իքսը կորցրել է իր հորը, որն ըստ լուրերի սպանվել է սպիտակամորթ ռասիստների կողմից։ Յոթ տարի հետո Մալքոլմի մայրը տեղափոխվել է հոգեբուժարան, ինչից հետո տղան հայտնվել է խորթ ընտանիքում։ Քսան տարեկանում նա ազատազրկման է դատապարտվել է բնակարանային գողության համար։ Կալանավայրում նա միացել է «Իսլամի ազգ» կրոնական կազմակերպությանը և 1952 թվականին ազատ արձակվելուց հետո անմիջապես դարձել նրա առաջնորդներից մեկը։ Տասներկու տարի նա եղել է այդ խմբի ակտիվ անդամներից մեկը։
1964 թվականի մարտին Մալքոլմ Իքսը հիասթափվել է «Իսլամի ազգ» կազմակերպությունից, նրա ղեկավար Էլայջա Մուհամադի գործունեությունից՝ արդյունքում հրաժարվել կազմակերպությունից և նրա ուսմունքից։ Շուտով նա ընդունել է սուննի իսլամ և ճանապարհորդել Աֆրիկա և Մերձավոր Արևելք։
ԱՄՆ վերադառնալուց հետո Մալքոլմ Իքսը ձևավորել է «Աֆրոամերիկյան միասնություն» կազմակերպությունը և քննադատել «Իսլամի ազգ» կազմակերպությունը[5]։
1965 թվականի փետրվարին Մալքոլմ Իքսը սպանվել է «Իսլամի ազգ» կազմակերպության անդամների կողմից։ Կազմակերպության երեք անդամներ մեղադրվել են սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։ 2021 թվականին դատապարտյալներից երկուսն արդարացվել են։