ՄԱԿ-ի կանոնադրություն
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի կանոնադրություն, միջազգային պայմանագիր հաստատված Միավորված ազգերի կազմակերպության միջկառավարական կազմակերպության կողմից[1], ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, ստորագրվել է 1945 թվականի հունիսի 26-ին՝ 51 պետությունների ներկայացուցիչների կողմից (Ավստրալիա, Արգենտինա, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վենեսուելա, Հայիթի, Գվատեմալա, Հոնդուրաս, Հունաստան, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Հնդկաստան, Իրաք, Իրան, Կանադա, Թայվան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Լիբերիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Սաուդյան Արաբիա, Սիրիա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Չիլի, Էկվադոր, Եթովպիա, Հարավսլավիա և Հարավաֆրիկյան Միություն), ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ին[2], որը և նշվում է որպես ՄԱԿ-ի օր[3][4]։
ՄԱԿ-ի կանոնադրություն | |
---|---|
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն | |
Պայմանագրի տիպ | միջազգային պայմանագիր |
Պատրաստվել է | 1945 թվական ապրիլից մինչև հունիս |
Ստորագրվել է — վայր |
1945 թվական հունիսի 26 Սան Ֆրանցիսկո |
Ուժի մեջ է մտել | 1945 թվական հոկտեմբերի 24 |
Ստորագրել են | 51 պետություն |
Պահվում է | ԱՄՆ կառավարության արխիվ |
Լեզուներ | չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և իսպաներեն |
Կայք | http://www.un.org/ru/documents/charter/ |
Վիքիդարան պարունակում է տեքստը. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն |
Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև)[5]։
ՄԱԿ-ի Կանոնադրությունը հիմնադիր փաստաթուղթ է, որով ղեկավարվում են նրա բոլոր ձեռնարկումները։ ՄԱԿ-ի կանոնադրությունն այն ուղենիշների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է իր աշխատանքների ժամանակ։ Այն պարզաբանում է յուրաքանչյուր անդամ երկրի իրավունքները, պարտականությունները և անելիքները առաջադրված նպատակներին հասնելու համար։ Երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ընդունում է կանոնադրության կանոններն ու նպատակները։