ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱՓԳՀ) (անգլ.՝ United Nations High Commissioner for Refugees, UNHCR), ՄԱԿ-ի կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է փախստականների հարցերով[6]։ Այն հիմնադրվել է 1951 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով դեռևս անօթևան մնացած ավելի քան մեկ միլիոն մարդկանց օգնելու նպատակով։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ | |
---|---|
ՄԱՓԳՀ-ի լոգոն | |
Տեսակ | organization established by the United Nations?, միջկառավարական կազմակերպություն և Միջազգային կազմակերպություն |
Հապավում | UNHCR |
Հիմնադրված | Դեկտեմբերի 14, 1950 (1950-12-14) |
Նպատակներ |
|
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Ղեկավար | Ֆիլիպպո Գրանդի[1] |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն[2] |
Պատկանելիություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Բյուջե | 3,2 միլիարդ դոլար (2010 թվական) |
Պարգևներ | |
Կայք | unhcr.org |
Փախստականների գերագույն հանձնակատարը միջազգային պաշտպանություն է տրամադրում փախստականներին, որի հիմքում ընկած է Մարդու իրավունքների հարգանքը, ընդհուպ մինչև ապաստան գտնելու հնարավորությունը[7]։ Գերագույն հանձնակատարն է Ֆիլիպպո Գրանդին է (իտալացի դիվանագետ)։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է 1950 (1951) թվականի դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից[6]։ Գործակալությանը հանձնարարվել էր ղեկավարել և համակարգել փախստականներին պաշտպանելու և ամբողջ աշխարհում նրանց խնդիրների լուծման միջազգային գործողությունները[6]։ գրասենյակը երկարատև լուծումներ է առաջարկում փախստականներին կամավոր հայրենադարձության, ապաստան երկրներում ինտեգրման կամ երրորդ երկրներում վերահաստատման համար։