Հունական դրախմա
From Wikipedia, the free encyclopedia
Դրախմա, դրամական միավոր հին հունական պոլիսներում, ավելի ուշ՝ հելլենիստական պետություններում, ինչպես նաև ժամանակակից Հունաստանում։ ԵՄ-ին անդամագրվելուց հետո դրախման դուրս է եկել գործածությունից։
Տեսակ | հնացած տարադրամ և Drachma? |
---|---|
ISO 4217 կոդ | GRD |
Երկիր | Հունաստան |
Ներդրման ամսաթիվը | փետրվարի 8, 1833 |
Ավարտման ամսաթիվը | 2002 |
Նշանի նկարագրություն | Greek drachma sign? |
Կենտրոնական բանկ | Հունաստանի բանկ |
Փոխարինել է | Greek phoenix? և Ionian obol? |
Փոխարված է | եվրո |
Հունաստանի անկախացումից հետո ընդունվեց նոր դրամական միավոր, որ ստացավ «հունական ֆենիկս» անվանումը և հավասար էր 100 լեպտի։ 1 ֆենիկսը համարժեք էր 1/6 կուրուշի կամ 1 ֆրանսիական ֆրանկի։
Որպես ժամանակակից Հունաստանի դրամական միավոր՝ դրախման շրջանառության մեջ է դրվել 1833 թվականի փետրվարի 8-ի թագավորական հրամանով։ Օտտոն թագավորի գահակալության տարիներին 1 ֆենիկս = 1 դրախմա։ Մինչ այդ՝ 1828 թվականին, դրախման՝ որպես դրամական միավոր, փորձել էր հաստատել Իոանիս Կապոդիստրիան։
Գերմանական շրջափակման տարիներին Հունաստանում տեղի ունեցավ հիպերինֆլյացիա։ Նոր դրախման շրջանառության մեջ դրվեց 1944 թվականի նոյեմբերի 11-ին։ 1 նոր դրախման համարժեք էր 50 միլիարդ հին դրախմայի։ Սակայն ինֆլյացիան շարունակվում էր, 1954 թվականի մայիսի 1-ին տեղի ունեցավ նոր բարեփոխում. 1 ավելի նոր դրախման համարժեք էր 1000 հին դրախմայի։
2002 թվականի հունվարի 1-ին Հունաստանում դրախման փոխարինվեց եվրոյով։ Պաշտոնական փոխարժեքը կազմում էր 340,75 դրախմա մեկ եվրոյի դիմաց։
2015 թվականի ապրիլի 3-ին Հունաստանի կառավարությունը պատրաստեց բանկային համակարգի ազգայնականացման ու դրախմայի՝ եվրոյին զուգահեռ շրջանառության մեջ դնելու մասին նախագիծ։ Այն կիրականացվի այն դեպքում, եթե Հունաստանը չկարողանա Եվրոպական Միության հետ համաձայնության գալ ֆինանսական օժանդակության վերաբերյալ։ Այդ դեպքում կառավարությունը միջոցներ չի ունենա կատարելու սոցիալական պարտավորությունները[1]։