Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ
From Wikipedia, the free encyclopedia
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում (պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր), Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։
Թվական | օգոստոսի 6, 1945 — օգոստոսի 9, 1945 |
---|---|
Մասն է | Հիմնական կոնֆլիկտ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Վայր | Հիրոսիմա, Նագասակի, Ճապոնական կայսրություն |
Արդյունք | Դաշնակից ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն | Ճապոնական կայսրություն |
Հրամանատարներ | |
ԱՄՆ Ուիլյամ Ստերլինգ Փերսոն ԱՄՆ Փոլ Տիբեթս | Հատա Շունրոկու |
Կողմերի ուժեր | |
«Մանհեթենյան ծրագիր» «509-րդ խառը ռազմաօդային խումբ» | «Երկրորդ հրաման» |
Ռազմական կորուստներ | |
չկան | 90.000–166.000 Հիրոսիմայում 60.000–80.000 Նագասակիում |
Ընդհանուր կորուստներ |
1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։
Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի և Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին և հետագայում կրեցին նրա սարսափելի հետևանքները, հետևյալ կերպ էին պատմում կատարվածը.
Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, և դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել։
ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը և ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի վարչապետ Կանտարո Սուձուկիի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին[1]։
1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին[2][3]։ Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձևականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։
Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։