Հայր
From Wikipedia, the free encyclopedia
Հայր, (սլավոներեն *оtьсь *оtьkъ, ինչպես ենթադրվում է բառն առաջացել է մանկական խոսքի մեջ։ *pǝtēr[1]), խոսակցական պապա, հայրիկ, իր երեխայի համար տղամարդ-ծնող։
Մի շարք մարդաբանների կարծիքով, իր հայրությունը ճանաչող մարդը տարբերվում է կենդանիներից (բարձրագույն պրիմատներից)։ Այն համոզմունքը, համաձայն որի մի շարք ցեղախմբեր (մասնավորապես, դա հաստատվել է Տալի գետի ավստրալիական աբորիգենների մոտ) չեն պատկերացնում, թե ինչպես են հայտնվում երեխաները կամ չեն գիտակցում կոնկրետ անձի հայրությունը (հաճախ այն կապում են խմբակային ամուսնությունների հետ), ժամանակակից գիտությամբ չի հիմնավորվել[2]։
Կոնկրետ անձի հայրության ճանաչումը՝ բեղմնավորման պահից սկսած և անձնական կյանքը հանդիսանում է առանձնահատուկ իրավական խնդիր։ Հայտնի լատինական արտահայտությունը․ «Mater semper certa; pater est quem nuptiae demonstrant» («մայրը միշտ հստակորեն հայտնի է, հայրը որոշվում է ամուսնությամբ»)։ Մի շարք իրավական համակարգերում մոր կողմից երեխայի ծնելը ավարտվել է հոր կողմից կատարվող հատուկ ծիսակարգով, որի ժամանակ հայրը երեխային ճանաչել է որպես իր երեխա (հռոմեական իրավունքում՝ գետնից վերցրել է երեխային, tollere)։ Նապոլեոնի օրենսգիրքը ձևական նորմ է մտցրել, համաձայն որի ամուսնացած կնոջից ծնված երեխայի հայրը համարվել է նրա ամուսինը։ Մեր ժամանակներում հայրության ճանաչման համար անհրաժեշտ է ԴՆԹ ժառանգականության փորձաքննություն։
Հռոմեական իրավունքում (ինչպես մի շարք ավանդական հասարակարգերում, որտեղ տիրում է հայրիշխանություն) ընտանիքի հայրը գերակա իրավունք է ունեցել իր ընտանիքի այլ անդամների նկատմամբ (մինչև անգամ կյանքի ու մահվան իրավունք) միջնորդ է եղել նրանց և հասարակական ինստիտուտների միջև։ «Հայր» տերմինը այս առանձնահատուկ դերի համար շատ է օգտագործվում կրոնում և գաղափարախոսության մեջ։
Հայրը որպես ընտանիքի գլուխ, տղամարդկային գծով ժառանգորդ․ Աստվածներին վերագրվում է որպես արարիչ (օրինակ Յուպիտերը, «հայր» բառով դիմել են Աստծուն՝ որպես հոր՝ օրինակ աղոթքում՝ Հայր մեր), հոգևորականը հանդես է եկել որպես համայնքի առաջնորդ (աբբա, պադրե, բատյուշկա, անվանն ավելացրել են հայրիկ նախածանցը) և կառավարիչ (հայր հայրություն, «քաղաքի հայրեր», պատեռնալիզմ, Ստալինի տիտղոսը եղել է ժողովուրդների հայր)։ Երկիրը ըկալվում է իբրև հայրերի, նախնիների տիրույթ, այստեղից էլ հայրենիք, հայրենասիրություն տերմինները։
Հայր անվանումը շատ ժողովուրդների մոտ մտնում է սեփական անվան մեջ՝ կազմելով հայրանունը (հին հույների, սլավոնների, գերմանացիների, արևելյան ժողովուրդների մոտ), այդպիսի հայրանունները կարող են ազգանվան սկիզբ դառնալ, ինչը փոխանցվում է (ավելի հաճախ տղամարդկային գծով) հաջորդ սերունդներին։