Կրոնի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնի պատմություն («պատմություն» - հուն. ἱστορία - հարցաքննություն, հետազոտություն, «կրոն» - լատ. religio- կապել բառերից), այս տերմինն օգտագործվում է որպես «ժամանակին տեղի ունեցող գործընթաց` կրոնների զարգացման և փոփոխման մեջ, և գիտելիքների այն ճյուղի անվանման համար, որը ուսումնասիրում է այդ գործընթացները»[1]։ Գիտելիքների այս ճյուղի նպատակն է վերլուծել տարբեր կրոնների ծագման, զարգացման և գործունեության հիմնախնդիրները, ինչպես նաև գտնել դրանց տեղը մարդկային համընդհանուր պատմության մեջ։ Բացի այդ, կրոնների պատմության ուսումնասիրության առարկա են հավատքների և պաշտամունքների ձևերը, առկա և ժամանակակից կրոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու պահպանումը։ Հետազոտությունն իրականացվում է կրոնի ընդհանուր, տվյալ կրոնի կամ դավանանքի, կրոնների և խոստովանությունների տարածաշրջանային պատմությանը համահունչ։ Հատուկ տարածքներ կազմում են կրոնի հնագիտական և ազգագրական ուսումնասիրությունը։