![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/Condoleezza_Rice.jpg/640px-Condoleezza_Rice.jpg&w=640&q=50)
Կոնդոլիզա Ռայս
From Wikipedia, the free encyclopedia
Կոնդոլիզա Ռայս (անգլ.՝ Condoleezza Rice, նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[2][3][4][…], Բիրմինգհեմ, Ալաբամա[1]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 66-րդ պետքարտուղար (2005 թվականի հունվարի 26-ից մինչև 2009 թվականի հունվարի 20), հաջորդել է Կալինա Պաուլլային։
Կոնդոլիզա Ռայս | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Դենվերի համալսարան[1], Նոտր Դամ համալսարան[1] և Josef Korbel School of International Studies? |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, քաղաքագետ, դիվանագետ, ինքնակենսագիր, մանկավարժ, համալսարանի դասախոս, դաշնակահարուհի և ակադեմիկոս |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Դավանանք | բողոքականություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[2][3][4][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ալաբամա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | profiles.stanford.edu/condoleezza-rice |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ռայսն առաջին աֆրոամերիկուհին էր և երկրորդ կինը այս պաշտոնում՝ Մադլեն Օլբրայթից հետո։ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության առաջին ժամանակաշրջանում (2001-2005) Ռայսը գլխավորում էր նախագահի պետական անվտանգության կոմիտեի խորհրդակցի պաշտոնը։ Մինչ Բուշի թիմին անդամակցելը՝ 1993 թվականից մինչև 1999 թվականը՝ նա Ստենֆորդի համալսարանի պռոռեկտոր[6], պրոֆեսոր և քաղաքականության դոկտոր էր։
ԽՍՀՄ-ի անկման և Գերմանիայի միաձուլման ժամանակաշրջանում, Ջորջ Բուշ Ավագի կառավարման ընթացքում, Ռայսը աշխատում էր որպես ԽՍՀՄ-ի և Արևմտյան Եվրոպայի հարցերին վերաբերող նախագահի խարհրդական։
Ռայսի դերը՝ որպես նախագահի խորհրդական և գլխավոր քննադատող հակառակորդ վիճելի էր ընդունվում ԱՄՆ-ի «ահաբեկչության դեմ պայքարի» խտրականությունների վերաբերյալ, բայց որոշ ժամանակ անց նա ունեցավ հավանության և վստահության բարձր վարկանիշ ԱՄԲ-ի ադմինիստրացիայի բոլոր պաշտոնական անձանց մոտ[7][8]։
Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից պատրաստված Սենատի հաշվետվության համաձայն՝ Կոնդոլիզա Ռայսը անձամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար (de facto տանջանք) նախատեսված հարցաքնման «այլընտրանքային մեթոդների» թուլացմանը[9]։
2004 թվականից մինչև 2005 թվականը Կոնդոլիզա Ռայսը «Ֆորբս»[10] ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամնեաազդեցիկ կինը, իսկ 2006 թվականին՝ երկրորդ ամենաազդեցիկը։ Բացի դրանից նա (նեգրոիդ ռասայի երկու ներկայացուցիչներից մեկը), ըստ «Թայմս» ամսագրի, միայն մեկ անգամ չէ, որ ներառվել է հարյուր ազդեցիկ մարդկանց ցանկում։