Խիմենա դե լա Ֆրոնտերա
From Wikipedia, the free encyclopedia
Խիմենա դե լա Ֆրոնտերա (իսպաներեն՝ Jimena de la Frontera), պատմական մեծ անցյալ ունեցող քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Կադիսի պրովինցիայում։ Համայնքը, որ բաղկացած է երեք քաղաքներից (Խիմենա դե լա Ֆրոնտերա, Էստասիոն և Սան Պաբլո դե Բուսեյտե), ընդգրկված է Կամպո դե Խիբրալթար կոմարկայի (շրջանի) կազմում, զբաղեցնում է 347 քառակուսի կիլոմետր տարածք, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի 2018 թվականի տվյալներով ուներ 9.773 բնակիչ։ Խիմենա դե լա Ֆրոնտերան շրջապատված է Լոս Ալկոնոկալես բնական պարկով։ Մարզկենտրոն Կադիսից նրա հեռավորությունը 164 կիլոմետր է։ Բնակավայրի հովանավոր սուրբը Իսիդրո Լաբրադորն է։
Արագ փաստեր Խիմենա դե լա Ֆրոնտերա, Տեսակ ...
Խիմենա դե լա Ֆրոնտերա | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 99 ± 0 մետր |
Մակերես | 345,66 կմ² |
Մասն է | Q100593631?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3] |
Փակել