Լևադիա
From Wikipedia, the free encyclopedia
Լևադիա[1][2] (հուն․՝ Λεβάδεια)[3], քաղաք Հունաստանում՝ հին Լեբադիա քաղաքի տեղում։ Գտնվում է ծովի մակարդակից 204 մ բարձրության վրա[4], Քեֆիսոս գետի աջ ափին, Լամիայից 64 կմ հարավ-արևելք և Աթենքից 90 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքի արևելքում և հարավ-արևելքում է գտնվում Պառնաս լեռնազանգվածի հարավ-արևելքում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի Բեոտի ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 21 379 մարդ է։
Արագ փաստեր Լևադիա, Երկիր ...
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Լևադիա և Commune of Levadia, Viotia? |
ԲԾՄ | 160 մետր |
Պաշտոնական լեզուներ | հունարեն |
Բնակչություն | ▲21 468 մարդ (2021) |
Տարածք | 166,691 կմ² |
Փոխարինեց | Lebadea? |
Հեռախոսային կոդ | 22610 |
Փոստային ինդեքսներ | 32131 |
dimoslevadeon.gr | |
Փակել
Քաղաքից արևելք անցնում է Թեբե-Լամիա ազգային ճանապարհ 3-ը։ Քաղաքից հյուսիս անցնում է ազգային ճանապարհ 48-ը, որը կապում է Լևադիան Ամֆիսայի հետ։ Լևադիա երկաթուղային կայանը սպասարկում է Պիրեյոս-Սալոնիկ գիծը։
Էլլադայի ուղղափառ եկեղեցու Թեբեի և Լևադիայի թեմի կենտրոնն է։