Լենկթեմուր
From Wikipedia, the free encyclopedia
Լենկթեմուր, Լանկ-Թամուր (պարս.՝ تيمور لنگ Temūr(-i) Lang, «Կաղ Թեմուր», չաղաթայերեն՝ تيمور Temür, ապրիլի 9, 1336[4][5][6], Շահրիսաբզ, Չաղաթայի ուլուս - փետրվարի 19, 1405[5], Օտրար, Թեմուրյանների պետություն), հայտնի է նաև որպես Ամիր Թեմուր և Թամերլան[Ն 1], թաթար-մոնղոլ նվաճող։ Ձեռնարկել է ավելի քան 20 լայնածավալ արշավանքներ և ստեղծել կայսրություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Փենջաբը, Պարսկաստանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը։ Թեմուրյանների հարստության հիմնադիրն էր[7]։
Լենկթեմուր | |
---|---|
Ամիր | |
Իշխանություն | Ապրիլի 9, 1370-փետրվարի 14, 1405 |
Թագադրում | Ապրիլի 9, 1370, Բալխ[1] |
Լրիվ անուն | Շուջա ուդ-Դին Թեմուր[2] |
Զինվորական կոչում | Բեգ, Mirza? և khagan? |
Ծնվել է՝ | Ապրիլի 9, 1336[1] |
Ծննդավայր | Շեհրիսեբզ, Չաղաթայի ուլուս |
Մահացել է՝ | Փետրվարի 19, 1405 |
Վախճանի վայր | Օթրար, Չիմքենթի մոտակայքում, Սիրդարյա |
Թաղվել է՝ | Սամարղանդ, |
Գուր-Էմիր | |
Հաջորդող | Խալիլ սուլթան |
Ուղեկից | Սարայ Մյուլք խանում
|
Տոհմ | Թիմուրիդների հարստություն |
ռազմիկ | |
Հայր | Ամիր Թարաղայ |
Մայր | Թեքինա խաթուն |
Երեխաներ | Շահրուխ, Miran Shah?, Jahangir Mirza ibn Timur?, Umar Shaikh? և Aka Begi? |
Հավատք | Իսլամ |
Առողջական վիճակ | limp?[3] |
Լենկթեմուրը ծնվել է 1336 թվականի ապրիլի 10-ին՝ Տրանսօքսիանայում (ներկայիս Ուզբեկստան)՝ Բարլասների քոչվորական միությունում։ Մարտում վիրավորվելուց հետո ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1370 թվականին տիրացել է Չաղաթայի խանության արևմտյան շրջաններին, ապա արշավել Արևմտյան, Հարավային և Կենտրոնական Ասիա, Կովկաս և Ռուսաստանի հարավ։ 1380-90-ական թվականներին ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի և Հնդկաստանի դեմ։ Լենկթեմուրն արշավել է Հայաստան 1386, 1387 և 1399 թվականներին, կոտորելով և գերեվարելով Հայաստանի բնակչության ահռելի զանգվածներ (հատկապես արհեստավորների)։ Նրա օրոք Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր։ Պարտության է մատնել Մամլուքների սուլթանությունը, ապա՝ Դելիի սուլթանությունը և Օսմանյան կայսրությունը, գերեվարելով օսմանյան սուլթան Բայազիդ I-ին[8]։ 1404 թվականին Չինաստան կատարած արշավանքն ընդհատվել է Լենկթեմուրի մահվան պատճառով։ Լենկթեմուրի ստեղծած կայսրությունը, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը, նրա մահից կարճ ժամանակ անց մասնատվել է։
Լենկթեմուրը Եվրասիական տափաստաններից եկած վերջին քոչվոր նվաճողն էր։ Ձգտում էր վերականգնել Չինգիզ խանի (որի հեռավոր ազգականն էր) հիմնած կայսրությունը և ինքն իրեն համարում էր Չինգիզի ժառանգը[9]։ Հովանավորում էր կրթական և կրոնական հաստատություններ, ինչպես նաև արվեստագետների և ճարտարապետների։ Նա աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ։ Նրա զորքերն ընդարձակ տարածքներ են ասպատակել և ավերել՝ գործելով զանգվածային կոտորածներ և բռնի տեղահանումներ[10]։ Որոշ հաշվարկների համաձայն՝ նրա արշավանքները դարձել են 17 միլիոն մարդու մահվան պատճառ, որն այն ժամանակ կազմում էր աշխարհի ողջ բնակչության 5%-ը[11][12]։