Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն (եբրայերեն՝ הסכסוך הישראלי-פלסטיני; արաբ․՝ النزاع-الفلسطيني الإسرائيلي) ընթացող հակամարտություն է Պաղեստինի և Իսրայելի միջև, որը սկսվել է 20-րդ դարի վերջին[1]։ Կոնֆլիկտը լուծելու համար շատ տարբեր գործողություններ են կատարվել, որպես Իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց[2], միայն մեկ մասնավոր հաջողությամբ 2019 թվականի վերջին։ Հակամարտության հիմքերը կարող են վերագրվել Հրեաների ներգաղթով և Պաղեստինի հրեաների և արաբների միջև միջհամայնքային բախումներից.[3]։ Այն համարվում է աշխարհի «ամենաաղմկալի բախումը», որի արդյունքում Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը և Գազայի հատվածին հասնելով 57 տարվա[4][5][6]։ Չնայած երկարատև խաղաղ գործընթացին և Իսրայելի և Եգիպտոսի ու Հորդանանի մհետ ընդհանուր հաշտեցմանը, իսրայելացիներն ու պաղեստինցիները չեն կարողացել հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։ Հիմնական հարցերն են. Փոխադարձ սահմանների, անվտանգության, ջրային իրավունքի, Երուսաղեմի վերահսկողության, Իսրայելական բնակավայրերի ճանաչումը[7], Պաղեստինյան ազատագրական շարժում[8], և Պաղեստին վերադառնալու իրավունքները։ Հակամարտության դաժանությունը, տարածաշրջանում պատմական,կրոնական և մշակութային աշխկարհով մեկ հետաքրքրություն ներկայացնող կառույցների առատությունն է, այդ իսկ պատճառով բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ են տեղի ունեցել, որոնք կապված են պատմական իրավունքների, անվտանգության հիմնախնդիրների և մարդու իրավունքների հետ, և հանդիսացել են արգելող գործոնների տարածաշրջանի տուրիզմի և ընդհանուր կոնֆլիկտային շրջաններ մուտք գործելու համար[9]։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Israel–Palestine relations? և Արաբա-իսրայելական հակամարտություն | |||||||||
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն | |||||||||
|
Շատ փորձեր են կատարվել բերելու երկու պետությունների լուծման, ներառյալ անկախ Պաղեստինի ստեղծումը Իսրայել պետության կողքին (1948 թվականին Իսրայել պետություն ստեղծելուց հետո)։ 2007 թվականին և՛ Իսրայելի բնակչության և՛ Պաղեստինի բնակչության մեծամասնությունը, ըստ բազմաթիվ հարցումների, որպես հակամարտության լուծում նախընտրում են երկու-պետությունների ստեղծման լուծումը, քան մեկ այլ լուծում[10] ։ Արևմտյան ափի և Գազայի իսրայելցիների և պաղեստինցիների մեծամասնությունը նույնպես համաձայնել են երկու պետություններ ստեղծելու լուծմանը[11][12]։ Փոխադարձ անվստահությունն ու լուրջ տարաձայնությունները խորքային են հիմնական հարցերի շուրջ, ինչպես նաև փոխադարձ թերահավատությունը մյուս կողմի պարտավորությունների կատարաումը պահպանելու մասին[13]։ Իսրայելյան և Պաղեստինյան հասարակությունների մեջ գեներացվել է հակամարտության մասին շատ տարբեր տեսակետներ։ Սա ընդգծում է, ոչ միայն իսրայելյան հակամարտության խորը բաժանումը այլ նաև յուրաքանչյուր ներհասարակային բաժանումը։ Հակամարտության առանձնահատկությունը հակամարտության ժամանակ կատարված դաժանությունների մակարդակն են ամբողջ հակամարտության ժամանակ։ բախումները անընդհատ ղեկավարվել ռն կանոնավոր բանակների, զինված խմբերի, ահաբեկչական մասնիկների և անհատների կողմից։ Զոհերը չեն սահամանափկվել միայն զինվորականներով, երկու կողմերից էլ մեծ թվով զոհեր են եղել քաղաքացիական բնակչության մեջ։ Կան ականավոր միջազգային կերպարներ, ովքեր ներգրաված են եղել հակամարտության մեջ