Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար
From Wikipedia, the free encyclopedia
՛Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը - բարձրաստիճան քաղաքական պաշտոնյա է, որը գլխավորում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ (Ministry of National Defence, (թուրքերեն՝ Millî Savunma Bakanlığı)։ Վերջինս Թուրքիայի հանրապետության (Republic of Turkey) կառավարական գերատեսչություն է, որը, պատասխանատու է Թուրքիայի ռազմական և պաշտպանական հարցերի համար[1]։ Սակայն Թուրքիայում զինված ուժերի ղեկավարումն իրականում իրականացնում է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարը, մինչդեռ Թուրքիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Թուրքիայի հանրապետության նախագահ է, որին ենթարկվում են թե՛ Գլխավոր շտաբի պետը, թե՛ ազգային պաշտպանության նախարարը։